2027-ին կանխատեսվում է 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ ՀՆԱ. Ֆինանսների նախարար
«2027 թվականին կանխատեսվում է 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ ՀՆԱ։ Սա բարելավում է նախորդ կանխատեսումների համեմատությամբ»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը։
Նրա ներկայացմամբ, պետական բյուջեի եկամուտները կկազմեն 3 տրիլիոն 604 միլիարդ դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 26,5 տոկոսը, հարկային եկամուտները կկազմեն՝ 3 տրիլիոն 463 միլիարդ դրամ, որը ՀՆԱ-ի 25,4 տոկոսն է։
Ուժային ոլորտում հատկացումները կազմում են 835 միլիարդ դրամ՝ 13 տոկոս աճով, տնտեսական ոլորտում՝ 496 միլիարդ դրամ՝ 10 տոկոս աճով, սոցիալական ոլորտում՝ 1 տրիլիոն 868 միլիարդ դրամ՝ 15 տոկոս աճով։