Շաքի ներխուժած ու հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին ԱԱԾ պադվալում պահվում է աննախադեպ լավ պայմաններում
Շաքի ներխուժած ու հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցին պահվում է «ԱԱԾ պադվալում», լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
«Ադրբեջանցի զինվորը պահվում է աննախադեպ լավ պայմաններում, իսկ իր կողքի խցում Ռոբերտ Քոչարյանն է պահվում աննախադեպ վատ պայմաններում, սա է այս իշխանության իրական դեմքը»,- նշեց նա։
Գրիգորյանն ընդգծեց՝ երբ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասում է, որ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանները լավ են, թող գնա մի ամիս այնտեղ մնա։
«Ընդհանրապես, արժի, որ տիկին Գալյանն իրեն ավելի կոռեկտ պահի, ինքն այս փուլում իշխանության համար կարևոր է որպես Ալիևի Սահմանադրությունը գրող անձ, ոչ մի բան ավել»,- հավելեց Գրիգորյանը։