ԱԺ-ում հանձնաժողովի նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Արսեն Գևորգյանի
ԱԺ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի մեկնարկից առաջ հանձնաժողովի նախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել նախօրեին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացած, քաղբանտարկյալ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը։
ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն ասաց. «Ցավացում են ընտանիքին, հարազատներին։ Բայց և այնպես, կարծում եմ, ճիշտ չէ քաղաքականացնել հարցը։ Իմ հարգանքի տուրքը մատուցելով, այսինքն մեկ րոպե լռությամբ հարգելով մահացած մարդու հիշատակը, էլ ավելի բարեկիրթ ու զգայուն եմ գտնվում, չնայած հնչած արտահայտությանը, որ նա քաղբանտարկյալ է եղել, քան դուք ձեր գործընկերոջ նկատմամբ, որ փորձում եք քաղաքականացնել հարցը։ Կարող էիք անուն-ազգանունը նշել։ Եթե ունենք նման կարծիք, այլ բան է, բայց պետք է զգույշ լինել ու չի կարելի մահը քաղաքականցնել»։
Մանուկյանն ասաց. «Գնահատականների մասով, կարծում եմ, ընթացքում բոլորս կհամոզվենք»։