Իրանը սպառնացել է նոր հարձակման դեպքում հարվածներ հասցնել ԱՄՆ-ի հեռավոր ռազմական բազաներինՀանրային-քաղաքական լայն համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը. Վահե ՀովհաննիսյանԱրհեստական բանականություն՝ նոր հնարավորություններ ու ռիսկերնԱյս պահի դրությամբ գնաճը 4.3 տոկոս է. ԿԲ նախագահՓաշինյանն ու Միլատովիչը քննարկել են ՀՀ-Չեռնոգորիա հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցերՄենք չգիտենք, թե ինչ է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներինՀյուսիսային Կորեան հրապարակել է նոր սահմանադրությունը, որտեղ ճանաչվում է երկու Կորեաների առկայությունըԹե ի՞նչ կլիներ, եթե…Գալյանին հարկ է հիշեցնել, որ ազատությունից զրկված անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է. ՍուրենյանցԵրբ տեղի կունենա Արսեն Գեւորգյանի հոգեհանգստի արարողությունըԹուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ ՀՖՖ-ն պարզաբանել էՀայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ ՕրբելյանՀայաստանը ԵՄ-ին պետք է այնքանով, որքանով կարող է վնաս հասցնել Ռուսաստանին․ Գրիգորյան«Վարդգես Գասպարին ա բողոք գրել վրաս, ենթադրում եմ՝ կшխաղան կհանեն». Գեղամ ՄանուկյանԻ՞նչ եք առաջարկում՝ կալանքը հանենք, բոլորին տանենք տո՞ւն. ՔՊ-ականը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՄիրզոյանն ու Ֆինլանդիայի արտաքին առևտրի նախարարը քննարկել են առևտրաշրջանառության ծավալի ավելացումըՀնդկաստանում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից. կան վիրավորներCOP31. Առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցները՝ լուսանկարվելիս. Փաշինյանը տեսանյութ է տեղադրելԹիվ 133 մանկապարտեզի տարածքում հայտնաբերվել է մարդու կմшխքԲորբոսով պատեր, միջատապաշտպան ցանցի բացակայություն․ կասեցվել է դպրոցի խոհանոցի աշխատանքը
Ինչպես է արձանագրվել Արսեն Գևորգյանի մահը. տեսախցիկով արձանագրված իրադարձությունների վերաբերյալ տվյալներ (տեսանյութ)
Հայրս միշտ ժամանակ էր գտնում մեզ հետ զբոսնելու համար. Ծառուկյանի դուստրը տեսանյութ է հրապարակելՀուսադրող գործընթաց է, որից իշխանությունը նյարդայնանում է․ Աշոտյանը՝ ընդդիմության միավորման մասինԹոշակները չեն բաձրանա, որովհետև միջոցներ չկան. բոլորը հաշված են. թաղման փող կտան. ֆինանսների նախարար2027 թվականին Ադրբեջանը կավելացնի պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտին հատկացվող գումարըԵթե դուք իմ մասին գրեք, ես իմ փողը չեմ տա ձեզ. Նախարարը` ԶԼՄ-ների ֆինանսավորման նոր օրենքի մասինՀայաստանում ԵՄ ներկայացուցիչը ևս մտահոգված էր. ինչ է ասել ԵՄ պատվիրակության ղեկավարը պատգամավորներինՑույցեր և բախումներ Մադրիդում. կան վիրավորներ և ձերբակալվածներՄրդուն կալանքի տանելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզՊահանջում ենք բոլոր կալանավորված քաղաքական գործիչների և ընդդիմադիրների առողջական վիճակի անհապաղ ստուգումԻսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ՝ բնակարանների հասանելիությունն ապահովելու և աշխատավարձերը բարձրացնելու պահանջով2027-ին կանխատեսվում է 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ ՀՆԱ. Ֆինանսների նախարարՊաշտոնական նամակ և դիմում՝ Հայաստանում Եվրոպական միության դեսպանինԱբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների երկրորդ օրըՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
«Զվարթնոց» օդանավակայանում Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է մահացшծ կնոջ մարմին
Հույս ունենք մեր գյուղատնտեսական ապրանքների՝ ՌԴ արտահանման հետ կապված խնդիրները կլուծվեն. Վահե ՀովհաննիսյանԹույլ չենք տա, որ Արսեն Գևորգյանի մահը դառնա հերթական մոռացված դեպքըԱրտակ Մանգասարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից«Հանրապետություն» կուսակցության թեկնածու Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորրի համայնքապետ«Դատավորներն էլ պիտի պատասխան տան»
Շաքի ներխուժած ու հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին ԱԱԾ պադվալում պահվում է աննախադեպ լավ պայմաններում
Պահանջում ենք, որ ԵՄ-ն բարձրաձայնի ՀՀ-ում կատարվող ժողովրդավարության մահվան մասինՍտեփանավանում միաձայն քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըԱրագածոտնում բшխվել են «Lexus GX470»-ը և «Toyota Land Cruiser»-ը․ կան վիրավnրներԿոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԱԺ-ում հանձնաժողովի նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Արսեն ԳևորգյանիԵրևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճը անվանվել է Եղիշե Չարենցի անունովԲժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո
Քաղաքականություն

Հանրային-քաղաքական լայն համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը. Վահե Հովհաննիսյան

Հանրային-քաղաքական լայն համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը, գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Դրսից մեզ պիտակավորում են «ագրեսոր», իսկ ներսում, իրոք, վերածվել ենք ագրեսիվ հասարակության։

Կալանքները, կալանավայրերում՝ մահերը, ճանապարհների սահմռկեցուցիչ վթարները՝ անվերջ մահերով, կենցաղային վեճերը՝ դանակահարություններով ու կրակոցներով, համատարած անզիջողականությունը։ Հայաստանում մթնոլորտը ծայրահեղ ագրեսիվ է։

Սուտ է, թե նման պայմաններում մենք կարող ենք սահմանին խաղաղություն ապահովել։ Սուտ է, թե նման մթնոլորտում մենք կարող ենք որևէ լուրջ, միասնական կարևորության հարց քննարկել։ Տարիներ տևող՝ իշխանական ներքին ագրեսիան բերել է հասարակական հյուսվածքի քայքայման։

Մենք առերեսվում ենք մեր կյանքի դեհումանիզացիայի հետ։ Մենք առերեսվում ենք նաև երկրի ներսում իռացիոնալ-անտարբերության հետ։ Այս պայմաններում ոչ մի կարևոր հարցի լուծում մենք չենք կարողանալու գտնել։ Ժամանակը խեղդելու է, իսկ մենք անպատրաստ ենք լինելու լուծումներ գտնելու։ Խոսքը թե´ արտաքին քաղաքական, թե´ ներքին սուր խնդիրների մասին է։

Մեր հանրային օրակարգը կարիք ունի առավելագույն հստակեցման.

Ազատություն. Հանրային-քաղաքական լայն համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը։ Բանտերի դռները պետք է բացվեն։ Ազատության պահանջը ամեն րոպե, ամեն վայրկյան պետք է ուժեղացվի, պետք է ձևավորվի համապատասխան մթնոլորտ։

Ապաագրեսիվացում. Մթնոլորտը պետք է փոխել։ Պետք է սկսել քաղաքացու հետ երկխոսության պրոցես։ Անկախ այն բանից, թե քաղաքացին ո´ր ընտրազանգվածից է, ո´ւմ է ձայն տվել կամ չի տվել։ Երկրում ագրեսիան մեղմելու համար, մարդկային դեմքով հասարակության վերականգնման համար պետք է սկսել խոսել բոլորի հետ՝ բացատրելով, թե որոնք են Հայաստանի իրական խնդիրները, փորձել մարդկանց դուրս քաշել ագրեսիվ հակամարտության դաշտից։

Ընդհանուր օրակարգեր. կան խնդիրներ, որոնք ընդհանուր են բոլոր ընտրազանգվածների համար՝ «քաղաքականությամբ զբաղվողների և չզբաղվողների» համար։ Կազմել այդ ցանկը, ու դրանց լուծումները ներկայացնել հասարականությունը։ Մենք ընդհանուր շատ բան ունենք՝ և´ խնդիրներ, և´ արժեքներ, և´ նպատակներ։ Քվեաթերթիկը դիագնոզ չէ, և հավիտյան չէ։ Ընդհանուր օրակարգային հարցերի նկատմամբ քաղաքացիների հետաքրքրվածությունը և միասնական լուծումների ակտիվ փնտրտուքը կփոխի մթնոլորտը։
Համախմբումը ավելին է, քան ձևաչափը.

Այսօրվա Հայաստանում ելքեր գտնելու համարձևաչափերի նպատակը համախմբում ապահովելն է։ Համախմբում ընտրազանգվածների ու նաև ընտրության չգնացողների։ Քաղաքացուն, հասարակությանը միասնական քննարկումների և միասնական լուծումների պրոցեսին ներգրավելը։ Սա է միակ ելքը, ու վստահեցնում եմ՝ լրիվ հնարավոր է։
Ընդդիմության օգտին չքվեարկած կամ ընդհանրապես չքվեարկած հարյուր հազարավոր մարդկանց համար նույնպես ընդունելի չէ, որ բանտերում ու կալանքների տակ են Ծառուկյանը, Կարապետյանը, Քոչարյանը, սրբազանները,  Թևանյանը, Աշոտյանը, Գրիգորյանը, Մանուկյանը և այլք։ Ընդդիմությանը չքվեարկած կամ ընդհանրապես չքվեարկած հարյուր հազարավոր մարդկանց համար ընդունելի չէ, երբ բանտում հանիրավի կալանավորված մարդ է մահանում։ Ընդունելի չէ, որ 13  տարեկան երեխային կարող են ավտոբուսից իջեցնել՝ չմուծելու համար։ Էս ու՞ր ենք հասել։ Անընդունելի է ներքին արգրեսիայի և անզիջողականության մթնոլորտը՝ մահաբեր ճանապարհները, մահաբեր կենցաղային վեճերը, չլուծվող սոցիալական խնդիրները՝ Երևանի պարալիզացված փողոցներ, քաղցկեղածին օդ, թանկացումներ և այլն։ Այս ամենը բոլորի խնդիրն է՝ բոլոր գիտակից, նորմալ մարդկանց, որոնք ուզում են շարունակել ապրել Հայաստանում»,-գրել է նա: