Ռուբեն Վարդանյանը և Ջորջ Քլունին այցելել են Թումո
Երեկ՝ ապրիլի 22-ին, Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն այցելեցին 100 Lives-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, հանրահայտ դերասան Ջորջ Քլունին և Ավրորա մարդասիրական մրցանակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած այլ հյուրեր:
Թումոյի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյանների և կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ նրանք շրջեցին կենտրոնով, ծանոթացան Թումոյի ծրագրին և շփվեցին ուսանողների հետ:
Հիշեցնենք, որ #TUMO4Aurora` 100 Lives-ի և Թումոյի ընդհանուր նախագծի շրջանակներում Թումոյի ուսանողները ստեղծեցին մրցանակի ձևավորման 4 տարբերակներ, որոնք կցուցադրվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում վաղը՝ ապրիլի 24-ին, Ավրորա մրցանակաբաշխության շրջանակներում:
Թումո հաղորդակցման թիմ