ԵՄ-ն ևս պահանջում է Հայաստանից Սահմանադրության փոփոխություն. Clingendael վերլուծական կենտրոնԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հայտնաբերվել են զինյալների կողմից սպանված 40 խաղաղ բնակիչների մարմիններԿառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն». «Հրապարակ»
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
ՔՊ-ի դերասան պատգամավորը 2 տարում 3 տուն է գնել հեղափոխությունից հետո․ «Ժողովուրդ»Ժամը 10:00-17:00-ը հոսանքազրկումներ կլինենԱպօրինության դեմ պայքա՞ր, թե՞ սոցիալական հարված. «Իրավունք»Ձուկ մականունով Դավիթ Առաքելյանն ու Ալեն Սիմոնյանը մատնեցին իրենց․ «Ժողովուրդ»Աշոտյանն առաջարկում է Փաշինյանին մտցնել «Մագնիցկու ցուցակ». «Հրապարակ»Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել. «Հրապարակ»ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի՝ Ավինյանին ուղղված քննադատական կարճ տեսանյութ. «Իրավունք»Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել․ «Ժողովուրդ»Իսրայելական զինվորականները հրետակոծել են Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող շրջանները«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՎոլոդիմիր Զելենսկին Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը կառուցողական է համարելԱդրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ էԽուդաթյանը կարևորել է համայնքների խոշորացման արդյունքում ձևավորված ներուժը գործնականի վերածելըՌուբիոն կանխատեսել է, որ Իրանը լիովին կկորցնի նավթ արտահանելու հնարավորությունըԹուրքիայում 22 ճանապարհ է փակվելԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների պահպանությանըԿոմիտասի պողոտա – Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Toyota»-նՆոյեմբերի 11-ին մինչև երեկո ջուր չի լինելու4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումԼիլիթ Գալստյան․ «Նուբարաշենում մարդիկ կորցնում կամ կարճացնում են իրենց կյանքը»Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՀայաստանը օկուպացրած իշխանությունների օրոք այսօր էլ կալանավայրում քաղբանտարկյալ մահացավ. ՀակոբյանԱյս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցությունԹուրքիան, Ադրբեջանը, Վրաստանն ու Բուլղարիան համաձայնագիր են կնքելՆեթանյահու․ Իրանի սպառնալիքը վերացնելու միակ ճանապարհը այաթոլլաների վարչակարգի տապալումն էՏրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ. քաղաքացու ահազանգըՌուսական դիզելային վառելիք տեղափոխող լցանավը շրջվել է Նյու Յորքից 740 կմ հեռավորության վրաԵՄ-ն մտահոգված է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի և ՌԴ-ի պայմանավորվածություններից դուրս մնալու հեռանկարովԻրանի ԱԳՆ-ն հերքել է սուպերմարկետների դեմ կիբերհարձակումների վերաբերյալ Ֆրանսիայի մեղադրանքներըՍտորագրվել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱՆ համագործակցության մասին համաձայնագիրԳարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus»-ն ու թիվ 48 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսըԻսրայելում տեղի է ունեցել 26-րդ գումարման Քնեսեթի բացումը․ երդվել է 120 պատգամավոր9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիՔննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՄեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն. Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանիցԵԱՏՄ-ն հաստատել է միությունից արտահանվող ապրանքների ծագման որոշման հատուկ կանոններըԻրանի փոխնախագահի պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է հայերեն և պարսկերեն ձեռագրերինԱսել, որ իշխանությունները պատասխանատու են տեղի ունեցածի համար, նշանակում է ոչինչ չասել․ ՂազինյանԻնչո՞ւ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով, և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունըՀայաստանը և Բուլղարիան քննարկել են մաքսային համագործակցության խորացման հնարավորությունները«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի «Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջովԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունը. Bloomberg
Մամուլ

Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եկամտային հարկի հաշվին ՀԿ-ներին, լրատվամիջոցներին ու կուսակցություններին քաղաքացիների կողմից գումար հատկացնելու Կառավարության նախաձեռնությունն այսօր կքննարկվի Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Կառավարության հեղինակած նախագիծը կներկայացնի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Սակայն այս նախաձեռնության շուրջ ամենակարևոր հարցը ոչ թե այն է, թե քաղաքացիներին ինչ նոր հնարավորություն է տրվում, այլ այն, թե ով է որոշելու՝ որ կազմակերպությունն է արժանի այդ գումարին, և ինչ չափանիշներով։

«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է օրենսդրական նախաձեռնությունը, որի համաձայն՝ քաղաքացիների կողմից ՀԿ-ներին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին և կուսակցություններին անհատույց հատկացվող գումարները ներառվելու են սոցիալական ծախսերի շարքում։

Առաջին հայացքից նախաձեռնությունը ներկայացվում է որպես քաղաքացիների՝ քաղաքացիական հասարակությանը, լրատվամիջոցներին և քաղաքական ուժերին աջակցելու լրացուցիչ հնարավորություն։ Բայց նախագծի բովանդակության մեջ կան մի շարք հարցեր, որոնց պատասխանները օրենսդրական տեքստում բացակայում են։

Մասնավորապես, նախագծով սահմանվում է, որ սոցիալական ծախսերի առանձին ուղղությունները, դրանց առավելագույն չափերը, աջակցություն ստանալու իրավունք ունեցող ՀԿ-ների, լրատվամիջոցների ու կուսակցությունների շրջանակը, դրանց ներկայացվող չափանիշները, ինչպես նաև տեղեկությունների ներկայացման և հրապարակման կարգը սահմանելու է Կառավարությունը։

Այսինքն՝ օրենքը չի սահմանում հստակ չափանիշները, այլ այդ կարևոր որոշումները թողնում է գործադիր իշխանության հայեցողությանը։

Ստացվում է՝ քաղաքացին կարող է ցանկություն ունենալ իր վճարած եկամտային հարկի հաշվից 3000 դրամ տալ այս կամ այն լրատվամիջոցին կամ հասարակական կազմակերպությանը, սակայն նախ պետք է պարզվի՝ տվյալ կազմակերպությունն ընդհանրապես համապատասխանո՞ւմ է Կառավարության սահմանած պահանջներին, թե՞ ոչ։

Այստեղ էլ առաջանում է գլխավոր խնդիրը. քաղաքացուն տրվող ընտրության հնարավորությունը կարող է սահմանափակվել իշխանության սահմանած շրջանակով։ Քաղաքացին կարող է ընտրել միայն այն կազմակերպություններից, որոնք կանցնեն գործադիրի ֆիլտրով կամ, որ նույնն է, նրանց քիմքին հաճո են գործում։

Խնդրահարույց է նաև այն հանգամանքը, որ նույն մեխանիզմում ներառվում են լրատվամիջոցները, հասարակական կազմակերպություններն ու քաղաքական կուսակցությունները։ Սրանք տարբեր առաքելություն, գործունեության բնույթ և հանրային դեր ունեցող կառույցներ են։ Իսկ կուսակցությունների մասը ընդհանրապես վերջին պահին է ավելացվել։

Հատկապես զգայուն է լրատվամիջոցների հարցը։ Եթե պետությունն է որոշելու, թե ինչ չափանիշներով լրատվամիջոցը կարող է դառնալ եկամտային հարկի հաշվին հատկացումների շահառու, կամ ինչպես նախարարներն են ասել, որ լրատվամիջոցն է ապատեղեկություն տարածող, որը՝ ոչ, ապա առաջանում է անկախ լրատվամիջոցների նկատմամբ հնարավոր անհավասար վերաբերմունքի և ընտրովի մոտեցման վտանգ։

Մյուս կողմից՝ նախագծում դեռևս նշված չէ, թե եկամտային հարկի կոնկրետ ինչ չափով կամ տոկոսով կարող է քաղաքացին աջակցել այդ կառույցներին։ Այդ առավելագույն չափն էլ է թողնված Կառավարության որոշմանը։

Այսպիսով, օրենսդրական նախաձեռնության առանցքային դրույթները՝ շահառուների շրջանակից մինչև հատկացումների առավելագույն չափերն ու վերահսկողության ընթացակարգերը, դեռ պետք է որոշվեն գործադիրի կողմից։

Հարց է առաջանում՝ եթե նախաձեռնության նպատակը քաղաքացիների ազատ ընտրությունն է, ինչո՞ւ օրենքով չեն ամրագրվում բոլորի համար հավասար, կանխատեսելի և չեզոք չափանիշները։ Ինչո՞ւ է այդքան լայն լիազորություն տրվում Կառավարությանը, և ի՞նչ երաշխիքներ են լինելու, որ այս մեխանիզմը չի վերածվի որոշ կազմակերպությունների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու գործիքի։

Ի վերջո, խոսքը հանրային վստահության, լրատվամիջոցների անկախության, քաղաքացիական հասարակության և քաղաքական ուժերի ֆինանսավորման մասին է։

Եվ ամենակարևորը՝ ինչու հարցը չի քննարկվել շահառուների հետ նախապես։

Նախագծով նախատեսվում է, որ փոփոխությունները կկիրառվեն 2026 թվականի և հաջորդող հարկային տարիների համար հաշվարկված ու վճարված եկամտային հարկի գումարների մասով։ Իսկ դրանից բխող ենթաօրենսդրական ակտերը Կառավարությունը պետք է ընդունի օրենքի ընդունումից հետո երեք ամսվա ընթացքում»»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։