Ժամը 10:00-17:00-ը հոսանքազրկումներ կլինենԱպօրինության դեմ պայքա՞ր, թե՞ սոցիալական հարված. «Իրավունք»Ձուկ մականունով Դավիթ Առաքելյանն ու Ալեն Սիմոնյանը մատնեցին իրենց․ «Ժողովուրդ»Աշոտյանն առաջարկում է Փաշինյանին մտցնել «Մագնիցկու ցուցակ». «Հրապարակ»Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել. «Հրապարակ»ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի՝ Ավինյանին ուղղված քննադատական կարճ տեսանյութ. «Իրավունք»Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել․ «Ժողովուրդ»Իսրայելական զինվորականները հրետակոծել են Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող շրջանները«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՎոլոդիմիր Զելենսկին Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը կառուցողական է համարելԱդրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ էԽուդաթյանը կարևորել է համայնքների խոշորացման արդյունքում ձևավորված ներուժը գործնականի վերածելըՌուբիոն կանխատեսել է, որ Իրանը լիովին կկորցնի նավթ արտահանելու հնարավորությունըԹուրքիայում 22 ճանապարհ է փակվելԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների պահպանությանըԿոմիտասի պողոտա – Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Toyota»-նՆոյեմբերի 11-ին մինչև երեկո ջուր չի լինելու4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումԼիլիթ Գալստյան․ «Նուբարաշենում մարդիկ կորցնում կամ կարճացնում են իրենց կյանքը»Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՀայաստանը օկուպացրած իշխանությունների օրոք այսօր էլ կալանավայրում քաղբանտարկյալ մահացավ. ՀակոբյանԱյս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցությունԹուրքիան, Ադրբեջանը, Վրաստանն ու Բուլղարիան համաձայնագիր են կնքելՆեթանյահու․ Իրանի սպառնալիքը վերացնելու միակ ճանապարհը այաթոլլաների վարչակարգի տապալումն էՏրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ. քաղաքացու ահազանգըՌուսական դիզելային վառելիք տեղափոխող լցանավը շրջվել է Նյու Յորքից 740 կմ հեռավորության վրաԵՄ-ն մտահոգված է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի և ՌԴ-ի պայմանավորվածություններից դուրս մնալու հեռանկարովԻրանի ԱԳՆ-ն հերքել է սուպերմարկետների դեմ կիբերհարձակումների վերաբերյալ Ֆրանսիայի մեղադրանքներըՍտորագրվել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱՆ համագործակցության մասին համաձայնագիրԳարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus»-ն ու թիվ 48 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսըԻսրայելում տեղի է ունեցել 26-րդ գումարման Քնեսեթի բացումը․ երդվել է 120 պատգամավոր9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիՔննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՄեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն. Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանիցԵԱՏՄ-ն հաստատել է միությունից արտահանվող ապրանքների ծագման որոշման հատուկ կանոններըԻրանի փոխնախագահի պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է հայերեն և պարսկերեն ձեռագրերինԱսել, որ իշխանությունները պատասխանատու են տեղի ունեցածի համար, նշանակում է ոչինչ չասել․ ՂազինյանԻնչո՞ւ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով, և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունըՀայաստանը և Բուլղարիան քննարկել են մաքսային համագործակցության խորացման հնարավորությունները«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի «Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջովԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունը. BloombergՔննարկվել են ՀՀ-ում ներդրումային նոր հնարավորություններին առնչվող հարցերԵրթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկումՍևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմինԱրսեն Գևորգյանի՝ կալանավայրում մահվան դեպքով վարույթ է հարուցվելՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Փաշինյանը հանդիպել են Ելիսեյան պալատում (տեսանյութ)ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Աբովյան» ՔԿՀ-ներ
Մամուլ

Ձուկ մականունով Դավիթ Առաքելյանն ու Ալեն Սիմոնյանը մատնեցին իրենց․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը երեկ անդրադարձել էր Ազգային ժողովի աշխատակազմում տեղի ունեցող գործընթացներին՝ մասնավորապես ԱԺ վարչատնտեսական վարչության պետ Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ հարուցված ծառայողական վարույթին։ Մեր հրապարակման առանցքում եղել էր այն փաստը, որ ԱԺ նախագահը կարգադրություն է ստորագրել՝ Ռազմիկ Առաքելյանի հետ կապված մի շարք հարցեր ուսումնասիրելու և ծառայողական քննություն իրականացնելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Ռազմիկ Առաքելյանը ԱԺ վարչատնտեսական վարչության պետն է, իսկ նրա պաշտոնավարման և նշանակումների մասին տեղեկությունները ևս հրապարակվել են մամուլում։

Մասնավորապես, ըստ առկա տեղեկությունների՝ 2023 և 2025 թվականներին նրա նշանակումները կատարվել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրություններով։

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո տեղի ունեցավ բավականին ուշագրավ մի բան։ Իշխանական Civic.am-ը ԱԺ աշխատակազմից պարզաբանում խնդրեց, և ի պատասխան ստացավ մի ընդարձակ պարզաբանում, որտեղ նշվում են մտքեր, որ «Ժողովուրդ» օրաթերթը չի հրապարակել: Հանկարծ ԱԺ-ից պարզաբանել են, թե Ռազմիկ Առաքելյանը Ալեն Սիմոնյանի, աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Առաքելյանի հովանավորյալը չէ: Մինչդեռ նման բառ «Ժողովուրդ» օրաթերթում չի հրապարակվել: Իսկ Ձուկ մականունով Դավիթ Առաքելյանի անունն ընդհանրապես չէինք հրապարակել։

Մենք ընդամենը արձանագրել ենք պաշտոնական նշանակումների վերաբերյալ տեղեկությունները՝ նշելով, որ այդ նշանակումները կատարվել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրություններով։

Եվ այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ։ Ի՞նչն է ստիպել ԱԺ աշխատակազմին «Ժողովուրդ»-ի հրապարակմանն արձագանքել բոլորովին այլ թեմայով և մեզ վերագրել բաներ, որոնք չկան տեքստում. ով է ստիպել նրանց։ Ինչո՞ւ ծառայողական քննության մասին հրապարակումը ինչու հանկարծ վերածվեց Ալեն Սիմոնյանի և Դավիթ Առաքելյանի հետ Ռազմիկ Առաքելյանի ենթադրյալ կապերը հերքելու առիթի։

Առավել ուշագրավ է, որ այս պարզաբանման մեջ որևէ հստակ պատասխան չկա մեր հրապարակման հիմնական հարցին՝ ի՞նչն է Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ ծառայողական քննություն սկսելու պատճառը, ի՞նչ հանգամանքներ են ուսումնասիրվում, և արդյոք քննության առարկա դարձած տեղեկատվական արտահոսքի վերաբերյալ տեղեկությունները հերքվո՞ւմ են, թե՞ ոչ։

Այսպիսի արձագանքը, մեղմ ասած, տարակուսելի է։ Երբ լրատվամիջոցը հարցեր է բարձրացնում պետական կառույցում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, հանրությունը ակնկալում է ստանալ հստակ պատասխաններ, այլ ոչ թե հերքումներ՝ լրատվամիջոցի կողմից չարված պնդումների վերաբերյալ։

Թերևս կարելի է հասկանալ, որ ՔՊ ներսում ներիշխանական ինտրիգների ու բախումների հերթական առիթն է դարձել մեր հրապարակումը, և Ալեն Սիմոնյանը փորձում է իրեն մաքրել այն իմիջից, որ «տակից» գործում է ԱԺ նախագահի դեմ և ունի մարդիկ ԱԺ-ում, որոնք թաքուն ինֆորմացիաներ են դուրս հանում այդ հաստատությունից, որոնք կարող են օգտագործվել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի դեմ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։