Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հայտնաբերվել են զինյալների կողմից սպանված 40 խաղաղ բնակիչների մարմիններ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հյուսիս-արևելքում գտնվող Իտուրի նահանգում հայտնաբերվել են ավելի քան 40 խաղաղ բնակիչների մարմիններ, որոնք, ենթադրաբար, սպանվել են «Ժողովրդավարական ուժերի դաշինք» խմբավորման զինյալների կողմից։
Այս մասին տեղեկացնում են տեղի հասարակական կազմակերպությունները։
Տեղեկությունների համաձայն՝ հարձակումները տեղի են ունեցել նոյեմբերի 1-ից սկսած՝ մի քանի բնակավայրերում։
Աղբյուրների տվյալներով՝ հարձակումների զոհ են դարձել հիմնականում ֆերմերներն ու գյուղերի բնակիչները, որոնց զինյալները անակնկալի են բերել գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ։
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կոչ են արել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության իշխանություններին և զինված ուժերին ուժեղացնել ներկայությունը տարածաշրջանում, ապահովել բնակավայրերի անվտանգությունը և բացել զոհերի մարմինների տարհանման անվտանգ ուղիներ։