ՔՊ-ի պատանդն է դարձել. «Հրապարակ»ՔՊ-ի դերասան պատգամավորը 2 տարում 3 տուն է գնել հեղափոխությունից հետո․ «Ժողովուրդ»Ժամը 10:00-17:00-ը հոսանքազրկումներ կլինենԱպօրինության դեմ պայքա՞ր, թե՞ սոցիալական հարված. «Իրավունք»Ձուկ մականունով Դավիթ Առաքելյանն ու Ալեն Սիմոնյանը մատնեցին իրենց․ «Ժողովուրդ»Աշոտյանն առաջարկում է Փաշինյանին մտցնել «Մագնիցկու ցուցակ». «Հրապարակ»Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել. «Հրապարակ»ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի՝ Ավինյանին ուղղված քննադատական կարճ տեսանյութ. «Իրավունք»Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել․ «Ժողովուրդ»Իսրայելական զինվորականները հրետակոծել են Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող շրջանները«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՎոլոդիմիր Զելենսկին Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը կառուցողական է համարելԱդրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ էԽուդաթյանը կարևորել է համայնքների խոշորացման արդյունքում ձևավորված ներուժը գործնականի վերածելըՌուբիոն կանխատեսել է, որ Իրանը լիովին կկորցնի նավթ արտահանելու հնարավորությունըԹուրքիայում 22 ճանապարհ է փակվելԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների պահպանությանըԿոմիտասի պողոտա – Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Toyota»-նՆոյեմբերի 11-ին մինչև երեկո ջուր չի լինելու4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումԼիլիթ Գալստյան․ «Նուբարաշենում մարդիկ կորցնում կամ կարճացնում են իրենց կյանքը»Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՀայաստանը օկուպացրած իշխանությունների օրոք այսօր էլ կալանավայրում քաղբանտարկյալ մահացավ. ՀակոբյանԱյս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցությունԹուրքիան, Ադրբեջանը, Վրաստանն ու Բուլղարիան համաձայնագիր են կնքելՆեթանյահու․ Իրանի սպառնալիքը վերացնելու միակ ճանապարհը այաթոլլաների վարչակարգի տապալումն էՏրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ. քաղաքացու ահազանգըՌուսական դիզելային վառելիք տեղափոխող լցանավը շրջվել է Նյու Յորքից 740 կմ հեռավորության վրաԵՄ-ն մտահոգված է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի և ՌԴ-ի պայմանավորվածություններից դուրս մնալու հեռանկարովԻրանի ԱԳՆ-ն հերքել է սուպերմարկետների դեմ կիբերհարձակումների վերաբերյալ Ֆրանսիայի մեղադրանքներըՍտորագրվել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱՆ համագործակցության մասին համաձայնագիրԳարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus»-ն ու թիվ 48 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսըԻսրայելում տեղի է ունեցել 26-րդ գումարման Քնեսեթի բացումը․ երդվել է 120 պատգամավոր9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիՔննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՄեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն. Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանիցԵԱՏՄ-ն հաստատել է միությունից արտահանվող ապրանքների ծագման որոշման հատուկ կանոններըԻրանի փոխնախագահի պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է հայերեն և պարսկերեն ձեռագրերինԱսել, որ իշխանությունները պատասխանատու են տեղի ունեցածի համար, նշանակում է ոչինչ չասել․ ՂազինյանԻնչո՞ւ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով, և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունըՀայաստանը և Բուլղարիան քննարկել են մաքսային համագործակցության խորացման հնարավորությունները«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի «Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջովԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունը. BloombergՔննարկվել են ՀՀ-ում ներդրումային նոր հնարավորություններին առնչվող հարցերԵրթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկումՍևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմինԱրսեն Գևորգյանի՝ կալանավայրում մահվան դեպքով վարույթ է հարուցվել
Մամուլ

ՔՊ-ի դերասան պատգամավորը 2 տարում 3 տուն է գնել հեղափոխությունից հետո․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, նախկին դերասան, այժմ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արթուր Մանուկյանը 2025 թվականին ավելի քան 10 մլն դրամ եկամուտ է ստացել։ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է պաշտոնյայի տարեկան հայտարարագիրը, պարզել՝ ինչ ունեցվածք ունի նա, որքան գումար է վաստակել պետական պաշտոնում աշխատելու ընթացքում և ինչ բիզնես ունի նրա ընտանիքը։

Արթուր Մանուկյանը ծնվել է 1970 թվականի հուլիսի 30-ին Երևանում։ 1985-1989 թվականներին սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի լարային բաժնում, իսկ 1993-1998 թվականներին կրթությունը շարունակել է Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում։

Մանուկյանի աշխատանքային գործունեությունը հիմնականում կապված է եղել արվեստի և հեռուստատեսության ոլորտների հետ։ 1990-1993 թվականներին աշխատել է «Գոյ» թատրոնում՝ որպես դերասան, 1997-2022 թվականներին եղել է «Հովեր» պետական կամերային երգչախմբի երգիչ։ Տարբեր տարիների աշխատել է նաև «Ա1+», «Հայրենիք» և «Արմենակոբ» հեռուստաընկերություններում՝ որպես ռեժիսոր։

2018-2019 թվականներին եղել է Երևանի ավագանու անդամ, իսկ 2019-2021 թվականներին՝ Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատգամավոր՝ «Իմ քայլը» խմբակցությունից։ 2022 թվականի հունվարի 21-ին Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ։ Այդ պաշտոնը զբաղեցնում է մինչ օրս։

Անշարժ գույք․

«Ժողովուրդ» օրաթերթը հայտարարագրում արձանագրեց, որ Արթուր Մանուկյանը երեք անշարժ գույք ունի։ Դրանցից երկուսը Կոտայքի մարզի Պտղնի համայնքում գտնվող այգետնակներ են՝ դաչաներ։ Երկուսն էլ ձեռք է բերել 2020 թվականի հունիսի 2-ին՝ գնման եղանակով։

Նրա երրորդ անշարժ գույքը Երևանում գտնվող բնակարանն է, որը ձեռք է բերել 2019 թվականի հոկտեմբերի 16-ին՝ նույնպես գնման եղանակով։

Հատկանշական է, որ երեք գույքն էլ առկա են եղել ինչպես 2025 թվականի սկզբին, այնպես էլ տարեվերջին։ Այսինքն՝ հաշվետու տարում Մանուկյանը նոր անշարժ գույք չի ձեռք բերել և ունեցածներից որևէ մեկը չի վաճառել։

Տրանսպորտային միջոց․

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՌՀ անդամը հայտարարագրել է մեկ ավտոմեքենա՝ 2002 թվականի արտադրության TOYOTA մակնիշի։ Այն ձեռք է բերել 2010 թվականի հունվարի 13-ին։

Ավտոմեքենան առկա է եղել ինչպես տարվա սկզբին, այնպես էլ տարեվերջին։ 2025 թվականին նա նոր մեքենա չի ձեռք բերել և եղածը չի օտարել։

Դրամական միջոցներ․

Պաշտոնյայի կանխիկ դրամական միջոցները 2025 թվականի սկզբին կազմել են 300 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 150 հազար դրամ։ Այսինքն՝ տարվա ընթացքում նրա հայտարարագրած կանխիկ գումարը նվազել է 150 հազար դրամով։

Բանկային հաշիվների մնացորդներ, ավանդներ, էլեկտրոնային հաշիվներ կամ կրիպտոարժույթ հայտարարագրում նշված չեն։

Եկամուտներ․

«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ ամենաուշագրավը, թերևս, Արթուր Մանուկյանի տարեկան եկամուտն է։ 2025 թվականին այն կազմել է 10 մլն 322 հազար 904 դրամ։

Գումարի հիմնական մասը՝ 9 մլն 488 հազար 404 դրամը, ստացել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից՝ որպես աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ։

Այսինքն՝ միայն ՀՌՀ-ից ստացած տարեկան աշխատավարձը բաժանելով 12 ամսվա՝ ստացվում է, որ նրա միջին ամսական վարձատրությունը կազմել է մոտ 790 հազար 700 դրամ։

Բացի այդ, Մանուկյանը Լիլիթ Ազարյանից քաղաքացիաիրավական այլ պայմանագրով ստացել է ևս 834 հազար 500 դրամ։

Արդյունքում նրա ընդհանուր տարեկան եկամուտը կազմել է 10 մլն 322 հազար 904 դրամ։

Վարկային պարտավորություններ․

«Ժողովուրդ» օրաթերթը հայտարարագրում արձանագրեց նաև, որ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Արթուր Մանուկյանն ունեցել է 1 մլն 983 հազար 934 դրամ վարկի մայր գումարի մնացորդ։

Ընտանիքի բիզնեսը․

Մանուկյանի ընտանիքի ֆինանսական պատկերի ուսումնասիրության ընթացքում ուշագրավ է նաև կնոջ՝ Արղավան Ֆարամարզիի մասնակցությունը բիզնեսում։

Հայտարարագրի համաձայն՝ նա «62 ԱՍՏԻՃԱՆ» ընկերության 100 տոկոսի սեփականատերն է։ Բաժնեմասը ձեռք է բերել 2021 թվականի փետրվարի 18-ին։ Նույն ընկերությունում զբաղեցնում է նաև տնօրենի պաշտոնը։

Այսինքն՝ ընկերության ամբողջ բաժնեմասը պատկանում է Արթուր Մանուկյանի կնոջը, որն էլ ղեկավարում է այն։ Ընկերությունը զբաղվում է բնակելի, հասարակական և արտադրական շենքերի նախագծմամբ, նախագծերի փորձաքննությամբ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։