Իսրայելական զինվորականները հրետակոծել են Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող շրջանները
Իսրայելի բանակը հրետակոծել է Դամասկոսից մոտ 46 կմ հարավ-արևմուտք՝ Հերմոն լեռան լանջերին գտնվող Բեյթ Ջան բնակավայրի շրջակայքը։
Հրետակոծության հետևանքով տեղի բնակիչներից ոչ ոք չի տուժել, սակայն նյութական վնաս է արձանագրվել։
Գործակալության տվյալներով՝ արկերն ընկել են Ջուրաթ էլ Լոզ շրջանում։ Պատճառված վնասի չափի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։
Գործակալության փոխանցմամբ՝ Հերմոն լեռնազանգվածը վերահսկող իսրայելական ստորաբաժանումները նախկինում ևս ռազմական գործողություններ են իրականացրել այդ տարածքում։ Շրջանի վերջին գործողությունն իրականացվել է սեպտեմբերի 13-ին։