Վոլոդիմիր Զելենսկին Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը կառուցողական է համարել
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների առաջին օրը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին, բնորոշել է որպես կառուցողական։
«Եռակողմ ձևաչափը կառուցողական էր և բավականին բովանդակալից», – ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին գրել է Զելենսկին
«Տելեգրամ»-ի իր ալիքում։
Նոյեմբերի 10-11-ին Աբու Դաբիում անցկացվում են եռակողմ բանակցություններ Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև։