ԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների պահպանությանը
ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը 166000 ԱՄՆ դոլար ներդրում կկատարի ամերիկահայ քանդակագործ և նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների պահպանության նպատակով։ 2005թ․ ի վեր Հիմնադրամը ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիր Հայաստանում՝ հատկացնելով ավելի քան 1․8 միլիոն ԱՄՆ դոլար։ Հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
ԱՄՆ դեսպանատան հանրային դիվանագիտության բաժնի ղեկավար Գրիֆին Ռոզելը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի և Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի հետ ազդարարեց նոր ծրագրի մեկնարկը, որի շրջանակում վերանորոգման աշխատանքներ կկատարվեն Խորեն Տեր-Հարությանի՝ Վաղարշապատում գտնվող թանգարանում` ապահովելով արվեստագետի 261 ստեղծագործությունների պատշաճ պահպանությունն ու ցուցադրությունը։