Նեթանյահու․ Իրանի սպառնալիքը վերացնելու միակ ճանապարհը այաթոլլաների վարչակարգի տապալումն է
Իրանի սպառնալիքը վերջնականապես վերացնելու միակ ճանապարհը այաթոլլաների վարչակարգի տապալումն է։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Նրա խոսքով՝ առաջիկայում Իսրայելը կբախվի միջազգային ճնշման՝ միջուկային զենք ունեցող Իրանի հետ հաշտվելու նպատակով։
«Մոտ ապագայում մենք կբախվենք միջազգային ճնշման, որի նպատակն է լինելու ստիպել մեզ համակերպվել միջուկային Իրանի հետ», — նշել է Նեթանյահուն։