ԵՄ-ն մտահոգված է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի և ՌԴ-ի պայմանավորվածություններից դուրս մնալու հեռանկարով
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Եվրոպական միությունը մտահոգված է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր պայմանավորվածություններից դուրս մնալու հեռանկարով։ Այս մասին նա ասել է Փարիզում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Ես գործընկերներիցս լսել եմ, որ Եվրոպայում միշտ մտահոգություն կա, թե Ամերիկան Ռուսաստանի հետ ինչ-որ պայմանավորվածություն ձեռք կբերի, իսկ ԵՄ-ն դուրս կմնա այդ գործընթացից», — նշել է Ռուբիոն։
ԱՄՆ պետքարտուղարը միաժամանակ վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում Վաշինգտոնի և եվրոպացի դաշնակիցների միջև սկզբունքային տարաձայնություններ չկան։
«Մենք ցանկանում ենք, որ այս պատերազմն ավարտվի և այլևս երբեք չկրկնվի։ Հարցն այն է, թե ինչպես հասնել դրան, ինչպես գտնել լուծում, որը թույլ կտա իրագործել երկու նպատակն էլ», — ասել է նա։