ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Աբովյան» ՔԿՀ-ներ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները նոյեմբերի 10-ին, ըստ անհրաժեշտության, չհայտարարված այցեր են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
«Այցերի ընթացքում ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը՝ ներառյալ առողջության պահպանման իրավունքը, ինչպես նաև համապատասխան փաստաթղթերն ու պահման պայմանները։
Այցերի մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման։ Արդյունքները կամփոփվեն, և արձանագրված խնդիրների առնչությամբ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։
ՄԻՊ հաստատության կողմից քրեակատարողական հիմնարկներ իրականացվող այցերը կրում են շարունակական բնույթ»,- ասվում է հաղորդագրությունում։