Պայթյուն Իսպանիայում. զոհվել է մեկ ոստիկան, կան վիրավորներ
Իսպանիայի Օվիեդո քաղաքում ականապատված ուսապարկի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, իսկ սակրավորական ստորաբաժանման մեկ այլ աշխատակից կորցրել է ոտքը։ Այս մասին հայտնում է El Mundo պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ ոստիկանները դեպքի վայր են ժամանել կրակոցների մասին ահազանգից հետո։ Շենքերից մեկի մուտքում նրանք հայտնաբերել են կիսաբաց ուսապարկ՝ թարթող լույսով, որից հետո պայթյուն է տեղի ունեցել։
Կրակոցների հետևանքով տուժել է նաև 17-ամյա աղջիկը։ Նա ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։ Դեռևս հայտնի չէ՝ արդյոք կրակոցներն ու պայթյունը միմյանց հետ կապված են։