Մահ՝ բանտում․ ո՞վ է պատասխան տալու․ Սրբուհի Գալյանի համար պաշտոնը պատասխանատվությո՞ւն է, թե՞ միայն արտոնություն
«Օռլանդո Սիթիի» ֆուտբոլիստ 21-ամյա Հարվի Սարաջյանը որոշել է խաղալ Հայաստանի ազգային հավաքականումՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԻ՞նչ է սա, եթե ոչ սպшնություն՝ քաղաքական այլախոհության պատճառով. Մանե ԹանդիլյանՍիսիանում խախտումներ են հայտնաբերվել գազալցակայաններում․ շահագործումը դադարեցվել էԴուք այսօր մարդ եք սպшնել. Քրիստինե ՎարդանյանՆորից կթույլատրվի Երևան-Էջմիածին 203 համարը սպասարկող միկրոավտոբուսների մուտքը դեպի Մատենադարան. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններըՏիգրան Համբարձումյանը հաղթել է «WCF Crete Rapid Challenge 2026» շախմատի մրցաշարումԴուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով. Վարդևանյանը՝ Արսեն Գևորգյանի մшհվան մասինԳևորգ Ղազարյանի հայտարարությունը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու՝ իր որոշման մասին (տեսանյութ)Ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ են ուժեղ համայնքներ. Տիգրան ԱվինյանՃշմարտությունն այն է, որ մեր ժողովրդի առջև դրված ընտրությունը մեծ չէ՝ կա՛մ ուծացում, թուրքական շահ սպասարկող բիոզանգվածի վերածում, կա՛մ նոր պատերազմ ու հաղթանակ․ քաղաքագետԱնձը օգտագործելով Մ.Բ-ի հետ ունեցած ինտիմ կյանքի վերաբերյալ տեսագրությունը, նրանից պահանջել է 500 հզր ՀՀ դրամ. ավարտվել է 3 անձի սպանnւթյան, ինքնասպանnւթյան հասցնելու փորձի նախաքննությունըՔԿՀ-ում գտնվելու ընթացքում Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել. ՔԿԾԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է «Արժանիքների խաչ» առաջին աստիճանի շքանշանԶելենսկին հայտարարել է ավելի քան 800 քառ. կմ տարածքի ազատագրման մասինՔրեական հեղինակությունը 3 500 դոլար է պահանջել վեճ լուծելու համար․ նրան մեղադրանք է առաջադրվելԼևոն Տեր-Պետրոսյանը, բարեհաջող վիրահատությունից հետո, դուրս է գրվել ԲԿ-ից. Արման Մուսինյան
Բանտում հերթական ընդդիմադիր գործչի մաhվան պատախանատվությունը կրում է այն մարդը, ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են. «Ուժեղ Հայաստան»
2020 թվականի հրադադարի հաստատման եռակողմ հայտարարությունը ոչ միայն կապիտուլյացիա էր, այլ նաև Արցախի և ՀՀ որոշ հատվածների օկուպացման նախերգանքը․ ԱբրահամյանՎեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»«Եկեք Ստրասբուրգ, պերերիվին միջանցքում կհանդիպենք». ՄԻՊ-ը հեգնում է ընդդիմադիրին. «Հրապարակ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Թևանյանին ներկայացվող այս մեղադրանքը պետք է անհանգստացնի իրական ընդդիմությանը. ՄանուկյանՌազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կվերապահվեն․ «Փաստ»Կապանում իշխանության թեկնածուին շատ վատ են ընդունում. «Հրապարակ»2 զինծառայnղի մեղադրանք է ներկայացվել ծառայակցին անզգուշությամբ ինքնաuպանnւթյան հասցնելու հոդվածով. ՔԿ
Բանտում մահացել է «Ուժեղ Հայաստանից» Արսեն Գևորգյանը
Սյուրպրիզներ է, որ սպասվում են ԱԺ-ում․ «Իրավունք»Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը. «Ժողովուրդ»Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»«Գլուխներդ պատերով տվեք, բայց նենց արեք՝ ժողովուրդը ՔՊ-ին վստահի». «Իրավունք»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Անձը ստուգել է քվեարկության արդյունքը բացահայտող լուսանկարը՝ խախտելով քվեարկության գաղտնիությունը. նախաքննությունն ավարտվել է«Ազգը ռեզինից չէ, պարոն քաղաքապետ». Քաղաքապետարանը կրկին ձախողեց. «Իրավունք»Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել. «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում. «Հրապարակ»Սեփական տանը սպանվել է հայրը, դատապարտվում են որդիները․ Քանաքեռի աղմկահարույց գործի վճռի հետքերով. «Ժողովուրդ»ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ «Ժողովուրդ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջանում և բոլոր մարզերումՊետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում. «Հրապարակ»Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է ՖրանսիաԷրդողանը հայտարարել է օկուպացված Արցախում շինարարական լայնածավալ աշխատանքների մասինԹուրքիայում մետալուրգիական գործարանում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-իԱշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում
Սպորտ

«Օռլանդո Սիթիի» ֆուտբոլիստ 21-ամյա Հարվի Սարաջյանը որոշել է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում

MLS-ը ներկայացնող «Օռլանդո Սիթիի» ֆուտբոլիստ 21-ամյա Հարվի Սարաջյանը որոշել է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում: Այս մասին հայտնել է ՀՖՖ-ն: 

Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան, ազգային ընտրանու նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն անմիջական ներգրավվածություն է ունեցել Սարաջյանի՝ Հայաստանի հավաքականը ներկայացնելու գործում․

«Հարվիին հետևում եմ տևական ժամանակ. նրա խաղը բավականին տպավորիչ էր։ MLS-ում հանդես գալով՝ նա աչքի էր ընկնում իր արդյունավետությամբ, բազմաթիվ գոլեր էր խփում և առանձնանում էր նաև երկրորդ թիմում գրանցած ցուցանիշներով։ Շատ հեռանկարային ֆուտբոլիստ է։

Վերջին արդյունավետ խաղերից հետո անձամբ զանգահարեցի թե՛ Արմեն Մելիքբեկյանին, թե՛ Եղիշե Մելիքյանին՝ ներկայացնելով իմ դիտարկումներն ու կարծիքը։ Համոզված էի, որ նրան անպայման պետք է հրավիրել հավաքական։ Նրանք նույնպես ուսումնասիրեցին Հարվիի խաղը և համաձայնեցին իմ գնահատականի հետ, ես էլ կապ հաստատեցի Հարվիի հետ։

Շաբաթ և կիրակի օրերն անցկացրի Օռլանդոյում, հանդիպեցի Հարվիին: Նա համաձայնեց խաղալ մեր ազգային թիմում և շատ ուրախ էր նման հնարավորության համար։

Հարվիի հայրը և պապը հայեր են, ուստի ամբողջ ընտանիքը մեծ ոգևորությամբ ընդունեց այս լուրը»։

Յուրա Մովսիսյանը շատ բարձր է գնահատել Սարաջյանի խաղային որակները․

«Նա բարձրահասակ, արագ, տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստ է։ MLS-ում խաղալն ինքնին հեշտ չէ․ այնտեղ ֆուտբոլը բավականին արագ է, ֆիզիկապես պահանջկոտ, և նա ոչ միայն չի զիջում այդ մակարդակին, այլև շարունակում է զարգանալ ու առաջադիմել։Նրա ֆիզիկական տվյալները, խաղային որակներն ու ներուժը մեր հավաքականին օդ ու ջրի պես անհրաժեշտ են»։

«Ուրախ եմ, որ Հայաստանի ազգային հավաքականը համալրվելու է Հարվի Սարաջյանի նման երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստով։

Նրա բարձր պրոֆեսիոնալիզմը, խաղային որակները և ամերիկյան առաջնությունում ձեռք բերած փորձը նոր շունչ ու որակ կհաղորդեն Հայաստանի ազգային հավաքականին։ Վստահ եմ, որ նա կարող է նոր էներգիա, մրցակցություն և ստեղծագործականություն բերել թիմին»,- ասել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը: 

«Ինձ համար շատ մեծ նշանակություն ուներ Հայաստանի ազգային հավաքականն ընտրելը։ Ես ծնվել և մեծացել եմ Ամերիկայում, բայց հայկական ծագումս միշտ եղել է իմ ինքնության անբաժանելի մասը։ Երբ այդ հնարավորությունն ընձեռվեց, ես այն ընկալեցի որպես իմ արմատներին ավելի մոտենալու, ընտանիքս ներկայացնելու և հայ ժողովրդին հպարտանալու առիթ տալու հնարավորություն։

Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման։ Հաշվի առնելով, թե Յուրան որքան մեծ նվաճումների է հասել հայկական ֆուտբոլում, նրա հետ հանդիպումն անչափ շատ յուրահատուկ պահ դարձավ։ Յուրա Մովսիսյանի հետ զրույցն իսկապես մեծ ոգևորություն առաջացրեց և ես էլ ավելի ոգևորությամբ հավատացի հայկական ֆուտբոլի ապագային։

Ես գիտեմ, թե ֆուտբոլն ինչ նշանակություն ունի հայ ժողովրդի համար։ Ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ ազգային հավաքականի զարգացման գործում, օգնել նրան մրցունակ դառնալ և հուսով եմ՝ միասին հասնել մի մեծ ու հիշարժան հաջողության»,- ասել է Սարաջյանը՝ ՀՖՖ-ի հետ զրույցում: