Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները
Աբու Դաբիում սկսվել է Ուկրաինայի, Եվրամիության և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումը՝ Ռուսաստանի հետ բանակցություններից առաջ։ Այս մասին հայտնել է ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը։
Նրա խոսքով՝ առաջին հանդիպմանը մասնակցում են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, ՆԱՏՕ-ի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները։ Նրանց միացել են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։
«Կհամադրենք դիրքորոշումները և կհամակարգենք քայլերը բանակցությունների հաջորդ փուլից առաջ»,- հայտարարել է Ումերովը։
Խորհրդակցություններից հետո նախատեսվում է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ հանդիպում։