2020 թվականի հրադադարի հաստատման եռակողմ հայտարարությունը ոչ միայն կապիտուլյացիա էր, այլ նաև Արցախի և ՀՀ որոշ հատվածների օկուպացման նախերգանքը․ Աբրահամյան
2020 թվականի հրադադարի հաստատման եռակողմ հայտարարությունը ոչ միայն կապիտուլյացիա էր, այլ նաև Արցախի և ՀՀ որոշ հատվածների օկուպացման նախերգանքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ինչպես ավելի ուշ իշխանությունը խոստովանեց, իրենք ի սկզբանե Արցախը հայկական չէին համարել, մարդկանց խաբել էին, իսկ պատերազմը պարտության տարան, հազարավոր մարդկանց կյանքից զրկեցին, որպեսզի իրենց դավաճան չկոչեն:
Թեպետ որևէ մեկը, վստահ եմ, չի կասկածում, որ պատմությունն իրենց հենց այդպես էլ արձանագրելու է:
Գործող կառավարիչներն Արցախն Ադրբեջան հռչակեցին, իսկ ՀՀ օկուպացված տարածքների թեման թողեցին հեռու անորոշության, իսկ ավելի կոնկրետ՝ ադրբեջանական քմահաճույքների տիրույթում»: