Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»«Եկեք Ստրասբուրգ, պերերիվին միջանցքում կհանդիպենք». ՄԻՊ-ը հեգնում է ընդդիմադիրին. «Հրապարակ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Թևանյանին ներկայացվող այս մեղադրանքը պետք է անհանգստացնի իրական ընդդիմությանը. ՄանուկյանՌազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կվերապահվեն․ «Փաստ»Կապանում իշխանության թեկնածուին շատ վատ են ընդունում. «Հրապարակ»2 զինծառայnղի մեղադրանք է ներկայացվել ծառայակցին անզգուշությամբ ինքնաuպանnւթյան հասցնելու հոդվածով. ՔԿ
Բանտում մահացել է «Ուժեղ Հայաստանից» Արսեն Գևորգյանը
Սյուրպրիզներ է, որ սպասվում են ԱԺ-ում․ «Իրավունք»Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը. «Ժողովուրդ»Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»«Գլուխներդ պատերով տվեք, բայց նենց արեք՝ ժողովուրդը ՔՊ-ին վստահի». «Իրավունք»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Անձը ստուգել է քվեարկության արդյունքը բացահայտող լուսանկարը՝ խախտելով քվեարկության գաղտնիությունը. նախաքննությունն ավարտվել է«Ազգը ռեզինից չէ, պարոն քաղաքապետ». Քաղաքապետարանը կրկին ձախողեց. «Իրավունք»Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել. «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում. «Հրապարակ»Սեփական տանը սպանվել է հայրը, դատապարտվում են որդիները․ Քանաքեռի աղմկահարույց գործի վճռի հետքերով. «Ժողովուրդ»ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ «Ժողովուրդ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջանում և բոլոր մարզերումՊետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում. «Հրապարակ»Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է ՖրանսիաԷրդողանը հայտարարել է օկուպացված Արցախում շինարարական լայնածավալ աշխատանքների մասինԹուրքիայում մետալուրգիական գործարանում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-իԱշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնումԵս հավատում եմ ազատության, արդարության, ճշմարտության և Հայաստանի Հաղթանակին. Բագրատ ՍրբազանԻրաքը միջնորդական առաքելություն է իրականացնում Թեհրանի և Վաշինգտոնի միջևՎրաստանը դեռևս չի համապատասխանում էլեկտրաէներգիայի ինտեգրման փաթեթին. ԵՄՎանաձորի «ԲՈՀԵՄ» կամերային թատրոնը մասնակցեց Արմավիրի «Վերելք» 2-րդ հանրապետական թատերական փառատոնին (լուսանկարներ)«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովԽուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներինՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԲիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառըՄիրզոյանը և Ցահքնան քննարկել են հայկական արտադրանքի՝ Էստոնիա արտահանման հնարավորությունըԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցություններըՌուսաստանի տարածաշրջաններում կրկին վառելիքի պակաս է առաջացել․ ReutersԼեհաստանում մեկնարկել են «ցանկացողների կոալիցիայի» առաջին զորավարժություններըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՓաշինյանը ՊԵԿ նախագահին Բրյուսել է գործուղումՓաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՏվյալների մշակման կենտրոններն ու էներգետիկ անվտանգությունը. քաղաքագետԱնկախ ներսի ու դրսի թշնամիների ցանկությունից՝ նրանք պայքարել են․ ԱբրահամյանՆշվել են Ռուսաստանի և Մոնղոլիայի դիվանագիտական հարաբերությունների 105-ամյակըՏալլինում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումըՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԱՄՆ-ն մտադիր չէ ոչնչացնել Իրանի ենթակառուցվածքները. Դոնալդ Թրամփ
Մամուլ

«Եկեք Ստրասբուրգ, պերերիվին միջանցքում կհանդիպենք». ՄԻՊ-ը հեգնում է ընդդիմադիրին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայաստանում պաշտոնյաների ինքնահիացումն ու ինքնասիրահարվածությունը սահմաններ չունեն: Ապացույց՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանի երեկվա ելույթը 2027 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ։ Նա հայտարարեց, որ ՄԻՊ-ին քաղաքացիների դիմելիությունն աճել է՝ իրենց կողմից խնդիրներին տրվող դրական լուծումներով պայմանավորված: Թե ովքեր են այդ երջանիկները, որոնց մատից ՄԻՊ Մանասյանը փուշ է հանել, հայտնի չէ։ Հանրային տիրույթում, սոցիալական ցանցերում, թե բողոքի ակցիաների ժամանակ հնչող հարցազրույցներում գրեթե անհնար է գտնել որեւէ շարքային քաղաքացու, որը գոհ լինի ՄԻՊ-ից: Հակառակը՝ մարդիկ ամեն օր բախվում են անտարբերության ու անպատժելիության պատին, իսկ նրանց իրավունքների պաշտպանությանը կոչված պաշտոնյային հնարավոր չէ տեղում գտնել, հետը հանդիպել, որեւէ հարցով դիմել։

Այս հարցը երեկվա քննարկման ժամանակ բարձրացրեց ԱԺ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը, որը մեկ ամիս շարունակ հանդիպում է փնտրել Մանասյանի հետ, բայց չի կարողացել տեսնել նրան։ Մանուկյանի եւ Մանասյանի երեկվա հակադարձումներն իսկական կինո էին։ «Մի ամիս ա՝ զանգում ենք, ասում են՝ գործուղման է, հաջորդ անգամ զանգում ենք՝ նորից երկու շաբաթով գործուղման է»,- ասաց Մանուկյանը, որը չի հավատացել, որ ՄԻՊ-ը կարող է այդքան երկար պտտվել տարբեր երկրներով, իր պաշտոնավարման բուն երկրում այդքան քիչ լինել, ու պահանջել է իր օգնականից` ձայնագրել գործուղումների մասին ավետող հեռախոսավարին: Ընդդիմադիր պատգամավորն ընդամենը խնդրում էր ՄԻՊ-ի հետ համատեղ այցելություն «Նուբարաշեն» եւ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ների խցեր եւ պահման պայմանների գնահատում: «Դուք խորշո՞ւմ եք ինձ հետ հանդիպումից»։ Մանասյանը վիրավորվեց ու Մանուկյանին նրբորեն քրեական ենթամշակույթի կրող անվանեց։ Վերջինիս հարցին, թե այդ ինչ գործուղումների է ՄԻՊ-ն այդքան գնում, Մանասյանը մանկական անկեղծությամբ ու առոգանությամբ ասաց. «Այո, ես մեկնում եմ գործուղումների, ու այդ գործուղումներից շատերի նպատակը տարբեր տարածաշրջաններում ՄԻՊ հաստատությունների պաշտպանությունն է»։ Ապա՝ թե անցյալ շաբաթ Ստրասբուրգում էր՝ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի նիստի։ «Ինչ է՝ պիտի առաջարկեինք, որ Դուք գայիք Ստրասբուրգ եւ ընդմիջման ժամին՝ միջանցքում քննարկո՞ւմ անեինք»,- «գողական գնաց» Մանասյանը։ Ապա սպառնաց, որ կզբաղվի իր աշխատողին` առանց նրան տեղեկացնելու ձայնագրելու հարցով, իբրեւ թե դա ապօրինի է։

Փաստորեն, մեր ՄԻՊ-ը «տարբեր տարածաշրջաններում ՄԻՊ հաստատություններին պաշտպանելու» է գնում, ասես ՄԱԿ-ի գլխավոր փրկարարը լինի, որն այնքան զբաղված է, որ Հայաստանի բանտերում փակված մարդկանց համար ժամանակ չի գտնում: Ու դեռ ավել փող է մեզնից ուզում։ 2027 թվականին ՄԻՊ գրասենյակի բյուջեն մոտ 4 մլն դրամով ավելացնում են։ Ըստ Մանասյան ՄԻՊ-ի՝ դա անհրաժեշտ է, քանի որ ընդլայնվել են մշտադիտարկումներն ու իրավապաշտպան գործերը: Նրան չեն հետաքրքրում Հայաստանի քաղաքացիներին հուզող գլխավոր հարցերը: «Անկեղծ, չեմ հասկանում ՀՀ-ում ընդդիմության եւ քաղաքական մեծամասնության բանավեճը` Սահմանադրության հետ կապված»,- պատասխանում է նա «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանի հարցին, թե ինչպես է վերաբերվում այլ երկրի պահանջով ու ճնշումներով ՀՀ-ում սահմանադրությունը փոխելուն: Բաքվում պահվող հայ ռազմագերիներին Անահիտ Մանասյանը տեսակցության չի գնա` իմաստ չի տեսնում: «Եթե դու պետք է մեկնես մի վայր, որտեղ որեւէ լիազորություն չես ունենալու, քեզ ցույց են տալու մի բան, որն ուզում են, որ տեսնես, ի՞նչ պետք է անես դրանից հետո։ Եթե ձեր ցանկությունը դա է, կարող ենք այդ ուղղությամբ շարժվել, որ դուրս գանք ասենք՝ ամեն ինչ լավ է, բայց ո՞րն է դրա օգուտը»,- ասաց Անահիտ Մանասյանը։ Բայց թե ինչու պետք է անպայման ասի, որ ամեն ինչ Բաքվի բանտում լավ է, երեւի նկատի ունի, որ Բաքվի մասին կարելի է կա՛մ լավն ասել, կա՛մ` ոչինչ, իր իշխանությունների ոգով:

Իսկ ո՞րն է ՄԻՊ գոր­ծունեությունից ՀՀ քաղաքացիների օգուտը, եւ ինչո՞ւ պետք է նրանք ավելի շատ փող տան Մանասյանին: Այս իրավիճակն ինձ հիշեցրեց բնակիչ-ԺԵԿ (կամ համատիրություն՝ Ս. Ս.) հարաբերությունների փակ շրջանակը, երբ ԺԵԿ-ի աշխատողը փող է ուզում բնակչից, որ աշխատավարձ ստանա, բնակիչն էլ հարցնում է՝ ծառայություն մատուցո՞ւմ ես, որ փող տամ, ու չի ուզում վճարել:

Հավելենք, որ Երեւանի կենտրոնում ՄԻՊ գրասենյակին նոր շենք են հատկացնում` Պուշկինի 56 Ա հասցեից տեղափոխվում են Մոսկովյան 5»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում