Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Թևանյանին ներկայացվող այս մեղադրանքը պետք է անհանգստացնի իրական ընդդիմությանը. ՄանուկյանՌազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կվերապահվեն․ «Փաստ»Կապանում իշխանության թեկնածուին շատ վատ են ընդունում. «Հրապարակ»2 զինծառայnղի մեղադրանք է ներկայացվել ծառայակցին անզգուշությամբ ինքնաuպանnւթյան հասցնելու հոդվածով. ՔԿ
Բանտում մահացել է «Ուժեղ Հայաստանից» Արսեն Գևորգյանը
Սյուրպրիզներ է, որ սպասվում են ԱԺ-ում․ «Իրավունք»Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը. «Ժողովուրդ»Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»«Գլուխներդ պատերով տվեք, բայց նենց արեք՝ ժողովուրդը ՔՊ-ին վստահի». «Իրավունք»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Անձը ստուգել է քվեարկության արդյունքը բացահայտող լուսանկարը՝ խախտելով քվեարկության գաղտնիությունը. նախաքննությունն ավարտվել է«Ազգը ռեզինից չէ, պարոն քաղաքապետ». Քաղաքապետարանը կրկին ձախողեց. «Իրավունք»Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել. «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում. «Հրապարակ»Սեփական տանը սպանվել է հայրը, դատապարտվում են որդիները․ Քանաքեռի աղմկահարույց գործի վճռի հետքերով. «Ժողովուրդ»ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ «Ժողովուրդ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջանում և բոլոր մարզերումՊետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում. «Հրապարակ»Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է ՖրանսիաԷրդողանը հայտարարել է օկուպացված Արցախում շինարարական լայնածավալ աշխատանքների մասինԹուրքիայում մետալուրգիական գործարանում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-իԱշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնումԵս հավատում եմ ազատության, արդարության, ճշմարտության և Հայաստանի Հաղթանակին. Բագրատ ՍրբազանԻրաքը միջնորդական առաքելություն է իրականացնում Թեհրանի և Վաշինգտոնի միջևՎրաստանը դեռևս չի համապատասխանում էլեկտրաէներգիայի ինտեգրման փաթեթին. ԵՄՎանաձորի «ԲՈՀԵՄ» կամերային թատրոնը մասնակցեց Արմավիրի «Վերելք» 2-րդ հանրապետական թատերական փառատոնին (լուսանկարներ)«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովԽուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներինՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԲիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառըՄիրզոյանը և Ցահքնան քննարկել են հայկական արտադրանքի՝ Էստոնիա արտահանման հնարավորությունըԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցություններըՌուսաստանի տարածաշրջաններում կրկին վառելիքի պակաս է առաջացել․ ReutersԼեհաստանում մեկնարկել են «ցանկացողների կոալիցիայի» առաջին զորավարժություններըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՓաշինյանը ՊԵԿ նախագահին Բրյուսել է գործուղումՓաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՏվյալների մշակման կենտրոններն ու էներգետիկ անվտանգությունը. քաղաքագետԱնկախ ներսի ու դրսի թշնամիների ցանկությունից՝ նրանք պայքարել են․ ԱբրահամյանՆշվել են Ռուսաստանի և Մոնղոլիայի դիվանագիտական հարաբերությունների 105-ամյակըՏալլինում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումըՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԱՄՆ-ն մտադիր չէ ոչնչացնել Իրանի ենթակառուցվածքները. Դոնալդ ԹրամփԹուրքիայում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանի 8 տարածաշրջանում 2027-ից օտարերկրացիներին կարգելեն աշխատել տաքսու վարորդ
Քաղաքականություն

Թևանյանին ներկայացվող այս մեղադրանքը պետք է անհանգստացնի իրական ընդդիմությանը. Մանուկյան

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, քաղբանտարկյալ, տնային կալանքում գտնվող Արեգնազ Մանուկյանի գրառումը, որը նա փոխանցել է փաստաբանների միջոցով․

«Սիրելի՛ ընկերներ, հարգելի՛ ժողովուրդ,
Մեր դեմ կարված «գործով» փակ դատավարությունը հնարավորություն չի տալիս հանրության լայն շրջանակներին ծանոթանալ դրա մանրամասներին, տեսնել, թե ինչ փնթի ու անհեթեթ ձևով են իրավապահ կոչվածները կատարել մեկ մարդու հրահանգով մեկնարկած քաղաքական հետապնդումը, թե ինչպես են մեղադրանքներ հորինել, թե ինչպես է կարվել մայիսի 20-ից շրջանառության մեջ դրված մեղադրանքը։

Բայց ինչքան էլ փորձեն փակ պահել այս խայտառակությունը և հակաօրինականությունը, միևնույն է մի օր ամեն ինչ բացվելու է, ամեն ինչ իր տեղն է ընկնելու։

Այս պահին օրենքով թույլատրված է միայն «գործի» մեղադրական հատվածի մասին հրապարակային խոսել։ Ներկայացնեմ ուշագրավ դետալ դրանից։

Արդեն գիտեք, որ ամենասկզբում հնչեցված մեղադրանքները չկան, քանի որ նախաքննության փուլում դրանք հերքվել են։ Այլ բան չէր էլ սպասվում։

Օրվա իշխանության խնդիրը Թևանյանին ընտրարշավից հեռացնելն ու ընտրակեղծիքներով մեր քվեները գողանալն էր։ Այդ խնդիրն իրենք լուծել են (ընտրակեղծիքներն այնքան աղաղակող էին, որ նույնիսկ սրանց ապօրինությունների վրա աչք փակող եվրակառույցները չեն կարողացել այդ մասին չխոսել․ ԵԽԽՎ զեկույցը վկա)։

Հիմա եկել է «գործը» մի կերպ գլուխ բերելու պահը։ Մենք արդեն գործ ունենք ոչ պակաս աբսուրդ մեղադրանքի հետ։
Մեղադրական եզրակացություն կոչվածի մեջ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է․․․ քաղաքական գործիչ լինելու և հակաիշխանական հայացքներ ունենալու համար։

Սա ասում եմ առանց չափազանցության։ Հենց այդպես էլ գրել են․ «Անդրանիկ Թևանյանը որպես քաղաքական գործիչ ունենալով հակաիշխանական հայացքներ և ցանկանալով Հայաստանի Հանրապետությունում ակտիվացնել իր քաղաքական գործունեությունը՝ ․․․»։ Այս նախադասությունից հետո կարելի է արդեն չշարունակել, քանզի ընդդիմադիր քաղաքական գործունեությունը եթե համարվում է հանցագործություն և պետական դավաճանություն, ապա «ժողովրդավարության բաստիոնը» վերածվում է բռնապետության բաստիոնի։

Թևանյանին ներկայացվող այս տիպի մեղադրանքը պետք է լրջորեն անհանգստացնի իրական ընդդիմությանը, որովհետև սա շատ վատ նախադեպ կարող է դառնալ։ Սա զուտ միայն Թևանյանին ներկայացվող մեղադրանք չէ։

Եթե ընդդիմություն լինելն, ըստ դատախազության ու դրա տիրոջ, հանցագործություն է, ապա բոլոր ընդդիմադիրները դառնում են պոտենցյալ հանցագործներ ու հայրենիքի դավաճաններ։ Պետք է հասկանալ, որ բոլորս ենք հարվածի տակ։ Ուստի բոլորը պետք է մի կողմ դնեն հատվածականությունը, «դա ինձ չի վերաբերվում» մտածողությունը և դատապարտեն այս ապօրինությունը, որպեսզի վաղը միայնակ չմնան այս օտարահպատակ իշխանությունների բռնաճնշումների և հետապնդումների դեմ»։