2 զինծառայnղի մեղադրանք է ներկայացվել ծառայակցին անզգուշությամբ ինքնաuպանnւթյան հասցնելու հոդվածով. ՔԿ
Բանտում մահացել է «Ուժեղ Հայաստանից» Արսեն Գևորգյանը
Սյուրպրիզներ է, որ սպասվում են ԱԺ-ում․ «Իրավունք»Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը. «Ժողովուրդ»Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»«Գլուխներդ պատերով տվեք, բայց նենց արեք՝ ժողովուրդը ՔՊ-ին վստահի». «Իրավունք»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Անձը ստուգել է քվեարկության արդյունքը բացահայտող լուսանկարը՝ խախտելով քվեարկության գաղտնիությունը. նախաքննությունն ավարտվել է«Ազգը ռեզինից չէ, պարոն քաղաքապետ». Քաղաքապետարանը կրկին ձախողեց. «Իրավունք»Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել. «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում. «Հրապարակ»Սեփական տանը սպանվել է հայրը, դատապարտվում են որդիները․ Քանաքեռի աղմկահարույց գործի վճռի հետքերով. «Ժողովուրդ»ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ «Ժողովուրդ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջանում և բոլոր մարզերումՊետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում. «Հրապարակ»Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է ՖրանսիաԷրդողանը հայտարարել է օկուպացված Արցախում շինարարական լայնածավալ աշխատանքների մասինԹուրքիայում մետալուրգիական գործարանում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-իԱշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնումԵս հավատում եմ ազատության, արդարության, ճշմարտության և Հայաստանի Հաղթանակին. Բագրատ ՍրբազանԻրաքը միջնորդական առաքելություն է իրականացնում Թեհրանի և Վաշինգտոնի միջևՎրաստանը դեռևս չի համապատասխանում էլեկտրաէներգիայի ինտեգրման փաթեթին. ԵՄՎանաձորի «ԲՈՀԵՄ» կամերային թատրոնը մասնակցեց Արմավիրի «Վերելք» 2-րդ հանրապետական թատերական փառատոնին (լուսանկարներ)«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովԽուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներինՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԲիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառըՄիրզոյանը և Ցահքնան քննարկել են հայկական արտադրանքի՝ Էստոնիա արտահանման հնարավորությունըԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցություններըՌուսաստանի տարածաշրջաններում կրկին վառելիքի պակաս է առաջացել․ ReutersԼեհաստանում մեկնարկել են «ցանկացողների կոալիցիայի» առաջին զորավարժություններըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՓաշինյանը ՊԵԿ նախագահին Բրյուսել է գործուղումՓաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՏվյալների մշակման կենտրոններն ու էներգետիկ անվտանգությունը. քաղաքագետԱնկախ ներսի ու դրսի թշնամիների ցանկությունից՝ նրանք պայքարել են․ ԱբրահամյանՆշվել են Ռուսաստանի և Մոնղոլիայի դիվանագիտական հարաբերությունների 105-ամյակըՏալլինում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումըՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԱՄՆ-ն մտադիր չէ ոչնչացնել Իրանի ենթակառուցվածքները. Դոնալդ ԹրամփԹուրքիայում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանի 8 տարածաշրջանում 2027-ից օտարերկրացիներին կարգելեն աշխատել տաքսու վարորդՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչին․ քննարկվել են համագործակցության հարցերԱբու Դաբիում կքննարկեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման համաձայնագրի սկզբունքներըԿոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացածը 23-ամյա բլոգեր Սվետլանա Առաքելյանն էԿանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ․ ցուցակում ներառվել է 62 անձ
Մամուլ

Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո հասարակության մեջ ստեղծվել էր հստակ սպասում, որ նոր իշխանությունները հիմնովին արմատախիլ են անելու նախկին համակարգի արատավոր բարքերը։ Սակայն իրականությունն այլ պատկեր է ստեղծում. տպավորությունն այնպիսին է, որ նորեկները եկան ոչ թե համակարգը փոխելու, այլ ուղղակի ստանձնելու և լրացնելու հարստանալու այն մոլուցքի բացը, որը նույնիսկ «նախկինները» չէին կարողացել հաղթահարել կամ հասցնել նման մասշտաբների։

 Մասնավորապես, վերջերս հրապարակված փաստերի համաձայն, ՔՊ պատգամավոր Լյուդվիգ Գյուլնազարյանը նվեր է ստացել 5 միլիոն դրամի ոսկեղեն, հողամաս Փարաքարում և «Վազ» մակնիշի մեքենա։

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը 2022 թվականին նվեր է ստացել բնակարան Երևանի Արաբկիր համայնքում, իսկ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը 2024 թվականին նույնպես բնակարան է ստացել Արաբկիրում։

 ՔՊ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը 2020 թվականին նվեր է ստացել հողամաս և ավտոտնակ, իսկ ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը 2024 թվականի հունվարին ստացել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենա։ Էդուարդ Աղաջանյանը Երևանի կենտրոնում ստացել է բնակարան, իսկ Սերգեյ Բագրատյանը 2021 թվականին նվեր է ստացել «Porsche» մեքենա։ Պատգամավոր Նարեկ Խաչատրյանը նվեր է ստացել հողամաս Սյունիքում և «Audi» մեքենա, Տրդատ Սարգսյանը՝ բնակարան Երևանում և հողամաս Եղեգնաձորում, Արամ Խաչատրյանը՝ բնակարան Վանաձորում, իսկ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը՝ բնակարան և հողամաս Իջևանում։ ՔՊ պատգամավոր Վահե Ղալումյանը տարբեր բարեկամներից և եղբորից ստացել է խոշոր դրամական նվերներ, իսկ Գարիկ Սարգսյանը՝ ընդհանուր 53 միլիոն դրամ։

Ուշագրավ նվերներով են աչքի ընկել նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ. Շուկայի վերահսկողական տեսչական մարմնից Արմեն Կոտոլ յանը 2025 թվականին ստացել է բնակարան, հողամաս, 18 միլիոն դրամի բնամթերք և 4 միլիոն դրամից ավելի արժողությամբ ժամացույց։ Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանը 20192022 թվականներին նվեր է ստացել «Toyota» մեքենա, շինություններ և հողամաս, մինչդեռ նրա եղբայրը՝ Հաշվեքննիչ պալատից Գեղամ Հովեյանը, 2025 թվականին ստացել է 6 միլիոն դրամ արժողությամբ ժամացույց։

Այս ուշագրավ ուսումնասիրությունները արել է Tribune.am-ը՝ մանրամասները ներկայացնելով հատուկ տեսաշարով։ 

Այս ամենը ևս մեկ անգամ ստիպում է խորը հիասթափությամբ հարց տալ՝ մի՞թե սրա համար են հազարավոր քաղաքացիներ դուրս եկել փողոց, մի՞թե սրա համար են իշխանափոխություն արել, որպեսզի «նորերի» քողի տակ ականատես լինենք նույն, եթե ոչ ավելի մասշտաբային ու լկտի հարստացման, երբ միլիոնավոր դրամների ոսկեղենը, շքեղ բնակարաններն ու թանկարժեք մեքենաները բարեկամների կամ անհայտ աղբյուրների անվան տակ լցվում են իշխանավորների գրպանը։

 Արդյոք սա՞ էր այն արդար և հավասար երկիրը, որի խոստումով իշխանության եկան մարդիկ, թե՞ «հեղափոխություն» բառը դարձավ ընդամենը հերթական անձնական կարողությունները կուտակելու և սեփական բարեկեցությունն ապահովելու անխոցելի մանդատ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում