Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ հայտնի պլաստիկ վիրաբույժ Արմեն Հովհաննիսյանի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել՝ 2022 թվականին կատարած վիրահատության առիթով։ Մի կնոջ նկատմամբ կրծքագեղձի էսթետիկ վիրահատությունից հետո պացիենտը առողջական լուրջ բարդություններ է ունեցել եւ դիմել է իրավապահներին։ Վարույթ է հարուցվել եւ մեղադրանք է առաջադրվել բժշկին:
Ըստ մեղադրանքի, բժիշկը հետվիրահատական շրջանում իր պարտականությունները պատշաճ չի կատարել, մասնավորապես, ըստ գործի նյութերի՝ չի մշակել կնոջ վերքերը, չի հեռացրել առաջացած թարախային բորբոքումները, ինչի հետևանքով կնոջ առողջությանը ծանր վնաս է հասցվել։ Բժշկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը։ Փորձեցինք կապ հաստատել Ա. Հովհաննիսյանի հետ՝ այս վարույթի վերաբերյալ նրա մեկնաբանությունը ստանալու համար, սակայն նա հեռախոսազանգերին չպատասխանեց»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում