Զելենսկին հայտարարել է ավելի քան 800 քառ. կմ տարածքի ազատագրման մասին
Ուկրաինայի օդադեսանտային գրոհային զորքերը 2026 թվականին Ալեքսանդրովսկի ուղղությամբ հաջող հարձակողական գործողության ընթացքում Ուկրաինայի վերահսկողության տակ են վերադարձրել ավելի քան 800 քառակուսի կիլոմետր տարածք։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկին իր Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրությամբ նշել է դեսանտայինների վաստակը 2014 թվականից ի վեր ռուսական ագրեսիայի հետ մղման, ինչպես նաև լայնածավալ պատերազմի ընթացքում։
Նրա խոսքով՝ օդադեսանտային գրոհային զորքերի ստորաբաժանումները մասնակցել են Սլավյանսկի, Կրամատորսկի, Շախտյորսկի, Դեբալցևոյի և Լիմանի համար մղված մարտերին, կռվել են Դոնեցկի և Լուգանսկի օդանավակայանների պաշտպանության համար, ինչպես նաև իրականացրել հակառակորդի թիկունքում գործողություններ։
Լայնածավալ ներխուժման մեկնարկից հետո դեսանտայինները մասնակցել են Կիևի և Նիկոլաևի պաշտպանությանը, Դոնբասում և Խարկովի մարզում ընթացած մարտերին, Խարկովի հակահարձակողական գործողությանը և Խերսոնի մարզի աջափնյա հատվածի ազատագրմանը։