Արաբական կոալիցիան ոչնչացրել է Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռները
Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան հայտարարել է, որ որսացել և ոչնչացրել է Եմենի «Անսար Ալլահ» շարժման արձակած երկու հրթիռ, որոնք ուղղված են եղել Էր Ռիադի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտարարել է, որ որսացել և ոչնչացրել է եմենցի հութիների արձակած երկու հրթիռ, որոնք ուղղված են եղել Էր Ռիադի ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հութիների և Սաուդյան Արաբիայի միջև ռազմական գործողություններն ակտիվացել են օգոստոսին՝ քառամյա դադարից հետո։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հութիները սկսել են հարձակվել Կարմիր ծովում սաուդյան լցանավերի վրա՝ ի պատասխան Էր Ռիադի աջակցությունը վայելող եմենական բանակի կողմից Սանայի օդանավակայանի գնդակոծության։