Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՏվյալների մշակման կենտրոններն ու էներգետիկ անվտանգությունը. քաղաքագետԱնկախ ներսի ու դրսի թշնամիների ցանկությունից՝ նրանք պայքարել են․ ԱբրահամյանՆշվել են Ռուսաստանի և Մոնղոլիայի դիվանագիտական հարաբերությունների 105-ամյակըՏալլինում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումըՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԱՄՆ-ն մտադիր չէ ոչնչացնել Իրանի ենթակառուցվածքները. Դոնալդ ԹրամփԹուրքիայում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանի 8 տարածաշրջանում 2027-ից օտարերկրացիներին կարգելեն աշխատել տաքսու վարորդՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչին․ քննարկվել են համագործակցության հարցերԱբու Դաբիում կքննարկեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման համաձայնագրի սկզբունքներըԿոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացածը 23-ամյա բլոգեր Սվետլանա Առաքելյանն էԿանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ․ ցուցակում ներառվել է 62 անձԱրցախի հանրային խորհուրդը պահանջում է հստակ քայլեր՝ արցախցիների իրավունքների պաշտպանության համարՀայաստանն առաջին մեդալն է ապահովել Սենեգալում ընթացող բռնցքամարտի պատանեկան օլիմպիական խաղերում53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
Նոյեմբերի 9․ ազգային ողբերգության հետքերն ու պատմական պատասխանատվության չփակված էջը
ՀՀ-ն և Հնդկաստանը քննարկել են կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության հարցըԳերմանիայի կանցլեր Մերցի կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է Իլզե Այգներին31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել էԴավիթ Բեկ բնակավայրի ՀԷԿ-ում 51-ամյա վարպետը էլեկտրահարվել է․ նրա առողջական վիճակը ծանր էԹուրքիայի և Ադրբեջանի միջև պառակտում սերմանելու փորձերը դատապարտված են ձախողման. ԷրդողանԱԳՄԱ նախարարությունը և ReSPA-ն քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններըՎրաստանում հայտնաբերված, սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանԻրազեկում. Արարատի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստը կկայանա նոյեմբերի 11-ին` Վլադիմիր Պուտինի նախագահությամբԿրքեր են նաև Հայաստանի ՍԴ շուրջ. վերլուծաբանԺաննա Անդրեասյանը ներկայացրել է նախարարի նորանշանակ տեղակալ Տիգրան ՍիմոնյանինՀարավային Կովկասի խնդիրները պետք է լուծվեն առանց արտաքին երկրների միջամտության. Սերգեյ ՇոյգուՑեղասպանության խաբկանքը. Հայկ Դեմոյան«Պաշտոններն անցողիկ են». Եղեգիսի 20-ամյա համայնքապետը հրաժեշտ է տվել պաշտոնին
Միջադեպ Գյումրիում՝ ռուսական բազայի զինծառայողների մասնակցությամբ. տnւժողն nւկրաինացի է
Չի կարելի խրախուսել բռնությունը. Մանասյանը՝ ԱԺՆծեծուջարդը Փաշինյանի կողմց քաջալերեու մասինՀզոր պայթյուն թուրքական Իզմիրի մետալուրգիական գործարանում. կան զոհերՀայաստանը և Իրանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԵրևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան ԱվինյանԲանակցություններն Աբու Դաբիում կանցկացվեն առանց եվրոպական եռյակի մասնակցության. Պեսկով
Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
Ատոմակայանի մասով Հայաստանի վրա քաղաքական ճնշումներ չեն կարող լինել. Դավիթ ԽուդաթյանՆոյեմբերի 9-ի նախօրեին Ալիևը ցուցադրաբար «բացեց» Սամվել Կարապետյանի կառուցած հիվանդանոցը Ստեփանակերտում. Նարեկ Կարապետյան
Գերմանական Deutsche Welle-ն անդրադարձել է Արթուր Դանիելյանի կալանքին. «Հայաստանում վտանգվա՞ծ է խոսքի ազատությունը»
Կասեցվել է Լոռու Արջուտ միջնակարգ դպրոցի խոհանոցի գործունեությունըՓաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու COP31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիԹшղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն ԹորոսյանԳորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
«Հայաստանի Չորրորդ Հանրապետության» հայեցակարգը կեղծ է ի բնե․ Ռուբեն Մելիքյան
Պետական գույքը՝ Քոչարյանների ընտանիքի բիզնեսի՞ հիմք․ միլիարդավոր դրամների գործարքներն ու անպատասխան մնացած հարցերը
Հայկական կողմը հավաստիացրել է, որ ԱՄՆ զինվnրականները չեն տեղակայվի ԹՐԻՓՓ-ի երկայնքով․ Բաղայի
Հասարակություն

Տվյալների մշակման կենտրոններն ու էներգետիկ անվտանգությունը. քաղաքագետ

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրել է․

«Նոյեմբերի 6-7-ը եվրոպական մի շարք երկրներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել տվյալների մշակման խոշոր կենտրոնների (ՏՄԿ) կառուցման դեմ։ Ցուցարարները պահանջում են սահմանափակել հաշվողական ենթակառուցվածքների հետագա ընդլայնումը՝ առաջին հերթին մատնանշելով էլեկտրաէներգիայի աճող սպառումը, էլեկտրացանցերի թողունակության սահմանափակումներն ու ջրային ռեսուրսների օգտագործումը։

Հատկանշական է Իռլանդիայի օրինակը, որտեղ 2025 թ. տվյալների մշակման կենտրոններին բաժին է ընկել հաշվառված էլեկտրաէներգիայի սպառման արդեն 23%-ը։ Փաստորեն, ձևավորվում է արդյունաբերական խոշոր սպառողների նոր խումբ, որի զարգացումն արդեն իսկ սկսում է ազդել ազգային էներգետիկ քաղաքականության վրա։

Հայաստանի համար այս հարցն առանձնակի արդիականություն է ձեռք բերում Հրազդանում NVIDIA-ի հաշվողական տեխնոլոգիաների կիրառմամբ Firebird նախագծի իրականացման համատեքստում։

Ներկայումս հայտարարվում է համալիրի հզորությունը մինչև 300 ՄՎտ ընդլայնելու մասին։ Ամբողջ հզորությամբ անընդմեջ աշխատելու դեպքում նման օբյեկտը տեսականորեն կարող է տարեկան սպառել շուրջ 2,63 մլրդ կՎտ·ժ էլեկտրաէներգիա, ինչը համարժեք է 2025 թ. Հայաստանում արտադրված ամբողջ էլեկտրաէներգիայի մոտ 26%-ին։

Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի Հայկական ԱԷԿ-ի ապագան։ Գործող էներգաբլոկի շահագործումը նախատեսվում է շարունակել մինչև 2036 թ.։ Մինչդեռ նոր ատոմակայանի պարամետրերը մինչ օրս հստակեցված չեն։

Պակաս կարևոր չէ նաև էլեկտրացանցային ենթակառուցվածքների խնդիրը։ Մի քանի հարյուր մեգավատ հզորությամբ սպառողի միացումը ենթադրում է համապատասխան ներդրումներ ենթակայանների, էլեկտրահաղորդման գծերի և պահուստային հզորությունների ապահովման ուղղությամբ։

Այս պայմաններում առաջ է գալիս Հայաստանի էներգետիկ և արդյունաբերատեխնոլոգիական քաղաքականությունների սինխրոնիզացման հարցը։

Մի կողմից՝ պետությունն աջակցում է հաշվողական խոշոր կլաստերի ձևավորմանը։ Մյուս կողմից՝ մինչ օրս չի ներկայացվել դրա ազդեցության համապարփակ գնահատականը երկարաժամկետ էներգետիկ հաշվեկշռի, նոր գեներացնող հզորությունների անհրաժեշտության և էլեկտրամատակարարման արժեքի վրա։
Արևային էներգիայի արտադրության աճն իր հերթին չի լուծում բազային բեռնվածքի ապահովման խնդիրը, քանի որ պահանջում է լրացուցիչ լուծումներ՝ պահուստավորման և էներգահամակարգի հավասարակշռման համար։
 
Այստեղ առաջանում է միանգամայն օրինաչափ հարց. ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի նոր էներգետիկ ճարտարապետության ձևավորումը։
Եթե պետությունը պատրաստ է ազգային էներգահամակարգը հարմարեցնել օտարերկրյա կորպորացիաների պահանջներին, սակայն միաժամանակ չունի գործող ԱԷԿ-ի փոխարինման հաստատված մոդել, ապա էներգետիկ ինքնիշխանության քաղաքականության մասին խոսելը, մեղմ ասած, դժվար է։

Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման։

Մինչդեռ, դատելով առկա միտումներից, Երևանի ներկայիս էներգետիկ քաղաքականությունն ընթանում է հենց այդ ուղղությամբ»։