Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ․ ցուցակում ներառվել է 62 անձ
Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։ Այս մասին Փարիզում G7-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը։
Պատժամիջոցների նոր ցանկում ներառվել է ռուսական 38 իրավաբանական և 24 ֆիզիկական անձ։
Կանադայի իշխանությունների նպատակն է հետագայում սահմանափակել Ռուսաստանի ռազմական ներուժը և մեծացնել երկրի տնտեսական ծախսերը։
Մասնավորապես, սահմանափակումները կվերաբերեն ֆինանսական միջնորդներին, այդ թվում՝ կրիպտոարժույթների բորսաներին, որոնք, կանադական կողմի գնահատմամբ, նպաստում են Ռուսաստանի ռազմական տնտեսության պահպանմանը։