Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Սենեգալում ընթացող բռնցքամարտի պատանեկան օլիմպիական խաղերում
Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Սենեգալում ընթացող պատանեկան օլիմպիական խաղերում։ Սուրեն Կատվալյանը 1/4 եզրափակչում բացահայտ առավելությամբ հաղթել է Եգիպտոսը ներկայացնող Ֆահիդ Վազիրին ու դուրս եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ Այս մասին տեղեկացնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից:
Դեռևս առաջին ռաունդում Սուրենը երկու անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին։ 2-րդ ռաունդում մեր մարզիկի ուժգին հարվածից հետո եգիպտոսացի բռնցքամարտիկը կրկին հայտնվել է նոկդաունում, որից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը։ Նախորդ մենամարտում Կատվալյանը հաղթել էր Ուզբեկստանի ներկայացուցչին։ Կիսաեզրափակչում մեր մարզիկը կմրցի ճապոնացի Կենշին Շակունոյի հետ։