Հզոր պայթյուն թուրքական Իզմիրի մետալուրգիական գործարանում. կան զոհեր
Հզոր պայթյուն է որոտացել Թուրքիայում՝ Իզմիրի Habaş մետալուրգիական գործարանում, ինչից հետո հրդեհ է բռնկվել. կան զոհեր և վիրավորներ, հայտնում է NTV հեռուստաալիքը։
Մեծ թվով բանվորներ մնացել են փլատակների տակ։ Հստակ թվեր չեն նշվում։
Դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ հրշեջ և բժշկական բրիգադներ։