Ատոմակայանի մասով Հայաստանի վրա քաղաքական ճնշումներ չեն կարող լինել. Դավիթ Խուդաթյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը վստահեցնում է՝ Ադրբեջանի կողմից ատոմակայանի հետ կապված Հայաստանի վրա ճնշումներ չկան։
«Ատոմակայանի մասով Հայաստանի վրա քաղաքական ճնշումներ չկան ու չեն կարող լինել, որովհետև ատոմակայանը ժամանակակից անվտանգության համակարգերին համապատասխան ատոմակայան է, մեր ատոմակայանի պահպանությունն իրականացվում է միջազգային կառույցների ակտիվ ներգրավվածությամբ»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։
Խուդաթյանը նշեց, որ ՄԱԳԱՏԷ-ն ու միջազգային կառույցներն այս մասով ունեն զրո անհանգստություն։
«Մենք նպատակ ունենք ունենալ նոր ատոմակայան, ատոմկայանը շարունակելու է մեր էներգետիկ համակարգում ունենալ իր ուրույն դերը»,- հավելեց նախարարը։