Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախարարի նորանշանակ տեղակալ Տիգրան ՍիմոնյանինՀարավային Կովկասի խնդիրները պետք է լուծվեն առանց արտաքին երկրների միջամտության. Սերգեյ ՇոյգուՑեղասպանության խաբկանքը. Հայկ Դեմոյան«Պաշտոններն անցողիկ են». Եղեգիսի 20-ամյա համայնքապետը հրաժեշտ է տվել պաշտոնին
Միջադեպ Գյումրիում՝ ռուսական բազայի զինծառայողների մասնակցությամբ. տnւժողն nւկրաինացի է
Չի կարելի խրախուսել բռնությունը. Մանասյանը՝ ԱԺՆծեծուջարդը Փաշինյանի կողմց քաջալերեու մասինՀզոր պայթյուն թուրքական Իզմիրի մետալուրգիական գործարանում. կան զոհերՀայաստանը և Իրանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԵրևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան ԱվինյանԲանակցություններն Աբու Դաբիում կանցկացվեն առանց եվրոպական եռյակի մասնակցության. Պեսկով
Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
Ատոմակայանի մասով Հայաստանի վրա քաղաքական ճնշումներ չեն կարող լինել. Դավիթ ԽուդաթյանՆոյեմբերի 9-ի նախօրեին Ալիևը ցուցադրաբար «բացեց» Սամվել Կարապետյանի կառուցած հիվանդանոցը Ստեփանակերտում. Նարեկ Կարապետյան
Գերմանական Deutsche Welle-ն անդրադարձել է Արթուր Դանիելյանի կալանքին. «Հայաստանում վտանգվա՞ծ է խոսքի ազատությունը»
Կասեցվել է Լոռու Արջուտ միջնակարգ դպրոցի խոհանոցի գործունեությունըՓաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու COP31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիԹшղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն ԹորոսյանԳորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
«Հայաստանի Չորրորդ Հանրապետության» հայեցակարգը կեղծ է ի բնե․ Ռուբեն Մելիքյան
Պետական գույքը՝ Քոչարյանների ընտանիքի բիզնեսի՞ հիմք․ միլիարդավոր դրամների գործարքներն ու անպատասխան մնացած հարցերը
Հայկական կողմը հավաստիացրել է, որ ԱՄՆ զինվnրականները չեն տեղակայվի ԹՐԻՓՓ-ի երկայնքով․ ԲաղայիՁմեռային հեքիաթն արդեն հասել է «Զորաց Քարեր» և «Ամբերդ ամրոց»Ես ընդհանրապես չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը Սահմանադրության հետ կապված. ՄԻՊՔՊ-ի վրայից պատերազմի հոտ է գալիս․ Նարեկ ԿարապետյանՈւկրաինան և եվրոպացի հովանավորները պատրաստվում են պшտերազմի շարունակմանը. Շոյգու«Ընտրողների նկատմամբ ճնշումները բացարձակապես անընդունելի են». ՓաշինյանԸնդդիմության համախմբումը ոչ միայն ողջունելի է, այլև՝ երկար սպասված. Մալյան
Մարզային ավտոբուսներն իրավունք չունեն երթևեկել Երևանում
Գագիկ Ծառուկյանի գործերը՝ ժամանակից վեր և սերունդներին փոխանցվող արժեքներ
Ռուս-ուկրաինական խաղաղության համաձայնագրից հետո կփոխվի Ուկրաինայի քարտեզըՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան»
Երևանում դանակահարությունից մահացած 29-ամյա երիտասարդը ABC Media-ի նախկին աշխատակից էր
Ջրվեժի աղբավայրի գործունեությունը կասեցվել է, տնօրենը տուգանվել է 5,4 մլն դրամով
Արշակ Կարապետյանը հրավիրվել է գլխավոր դատախազություն
Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կրակովում հրաձգություն իրականացրած ահաբեկիչը մահացել է հիվանդանոցումԱրցախից տեղահանված շուրջ 25 հազար մարդ պետության աջակցությամբ տուն է գնել կամ կառուցում էԱլեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԽ քարտուղարների հանդիպմանըԶգուշացե՛ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄԻՊ գրասենյակին 2027–ին գրեթե 4 մլն դրամով ավելի կհատկացվի. հաջորդ տարվա պետբյուջեի նախագիծըՓոխանակման կետերում դոլարի առքը 359 դրամ էՊետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. Նարե ՍիմոնյանՀայաստանը երբեք այսքան խոցելի և օտարի կամքին ենթակա չի եղել, քան Փաշինյանի կառավարման արդյունքում. ԶուրաբյաԱսում էր՝ Շուշի են մտել, հասկանո՞ւմ ես. զոհվածի հարազատ (տեսանյութ)Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզումՀայտնաբերվել են «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, 43 փամփուշտ և «Ֆ1» տեսակի երկու նռնակ՝ պայթուցիչներովՊատշաճ հարգանք ո՛չ զոհվածները, ո՛չ չզոհվածները չեն ստանում․ Արտակ ԲեգլարյանՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք ենթակայանների. ՌԴ ՊՆ
Մշակույթ

Ցեղասպանության խաբկանքը. Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է.

 «Ցեղասպանության խաբկանքը

Նկատե՞լ եք, թե ինչ հաճույքով ու ոգևորությամբ են քպականներն ու իրենց պարագլուխը շեշտում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում չի և որ ցեղասպանության հարցը չպետք է վերածվի մանրադրամի՝ տարբեր երկրների միջպետական հարաբերություններում:

Ցեղասպանության ու դրա հետևանքների մասին անգամ մակերեսային պատկերացումներ ու գիտելիքներ չունեցող Նիկոլ Փաշինյանը, հատուկ դիտավորությամբ է անում այդ շեշտադրումը և ոչ միայն Անկարային հաճոյանալու ցանկությունից դրդված:

Հիմա բացատրեմ, թե ինչու՞ է խունտայի ներկայացուցիչները՝ այդ թվում նաև Հայոց ցեղասպանության թեմայով թեկնածուական ատենախոսություններ պաշտպանած Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը, միմիայն այս դրվագին են շարունակաբար անդրադառնում:

Պատճառները հետևյալն են.

1. Նախ չպետք է զբաղվենք ինքնախաբեությամբ. վերջին 35 տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը իրապես չի հանդիսացել ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը և տարբեր երկրների խորհրդարանների կողմից ցեղասպանության ու դրա հետևանքների ճանաչումը հիմնականում տեղի է ունեցել կամ սփյուռքյան համայնքների լոբբինգի արդյունքում, կամ այս կամ այն պետության կողմից Թուրքիային մի փոքր նեղը գցելու ցանկության հետևանքով: ՀՀ պետական քաղաքականությունն այս հարցում շատ քիչ ներազդեցություն է թողել պաշտոնական ճանաչումների գործընթացի վրա: Սա այն խաբկանքներից մեկն է, որը հաստատուն տեղ է գտել քպականների խոսույթում:

2. Ցեղասպանության հարցը տարբեր երկրների հարաբերություններում մանրադրամի չվերածելու հրամայականի մասին խոսելիս, Նիկոլ Փաշինյանը որևէ նորություն չի ասում և չի այդ առումով բնավ օրիգինալ չի. տողերիս հեղինակի և, ոչ միայն իմ, վերջին քսան տարիների տասնյակ հարցազրույցներում այս դրույթը հանդիսացել է հիմնական արձանագրումը՝ այս կամ այն երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստաթուղթ ընդունելու գործընթացը մեկնաբանելիս: Եվ վերջապես, մի կարևոր մանիպուլյացիա ևս Նիկոլ Փաշինյանի կատարմամբ. Հիմանական երկրները՝ ԱՄՆ, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը տարբեր տարիների պաշտոնապես ճանաչել ու ընդունել են Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններ ու բանաձևեր, ուստի ևս մեկ անգամ առաջ բերել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում ներառելու դրույթը շատ պարզունակ քարոզչական ծուղակ է, որի հիմական ու գերագույն նպատակը հետևյալն է.

ա. Փաշինյանի ու քպականների քարոզչական այդ ստոր հնարքն առաջին հերթին միտված է փոխարինելու և շեղելու արցախահայության դեմ իրականացված էթնիկ զտման ու ցեղասպանական գործողությանը անդրադառնալու կարևորությունից ու տեղի ունեցածին հենց այդպիսի որակում տալու հրամայականից:

բ. Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում 2020-2023 թվականներին, ցեղասպանություն էր և լիովին

համապատասխանում էր ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 9 «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» բանաձևում արձանագրված ձևակերպումներին: Պատերազմի սանձազերծում, ագրեսիա խաղաղ բնակչության դեմ, շրջափակում և զինյալ ճնշման արդյունքում կատարյալ էթնիկ զտում՝ այսպես կոչված խաղաղապահների ներկայությամբ, որն ավելի շուտ մասնակցություն բերեց այդ գործողություններում: Փաշինյան Նիկոլը հո ձեզ չի հիշեցնի այս ամենը, ինչին մենք ականատես եղանք: Նա հո ձեզ չի հիշեցնի, որ 1915 թվականին հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան որակել էին որպես Օսմանյան Թուրքիայի կողմից «մարդկայնության ու քաղաքակրթության դեմ իրականացված նոր հանցագործություններ» ու չի էլ ասի, որ հարյուր տարի անց, 21-րդ դարասկզբին, նավթագազային շահերը գերադասելով, այդ նույն տերություններն այս անգամ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ միասնաբար հովանավորեցին ու լռությամբ հետևեցին հայ ժողովրդի դեմ իրականացված նոր ցեղասպանությանը:

գ. Նիկոլն ու հանցագործ քպականները դա չեն անի, որովհետև հենց դրա համար են իրենց իշխանության բերել ու պահում են այնքան ժամանակ, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը: Հենց այդ պատճառով էին տերությունները միացել հայաստանյան խորհրդարանական ընտրություններին ու իրենց աջակցությունն էին հայտնում հանցագործ իշխանազավթ խունտային, ինչը մենք նկատեցին ու արձանագրեցին որպես աննախադեպ երևույթ: Հիմա էլ կհամոզեն, որ Սահմանադրություն էլ պետք է փոխեք, նոր տարածքներ էլ պիտի տաք, քանի որ հավատում եք մեր խոստումներին:

դ. Եվ վերջապես Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ ու ամեն տեսակի ստոր ձևակերպումներով փորձելու է ձեզ շեղել ու ապակողմնորոշել ցեղասպանության հարցում, որովհետև անձամբ իր հանցակիցների հետ միասին, մեղադրվում է հայ ժողովրդի դեմ իրականացված նոր ցեղասպանության մեջ գործուն մասնակցություն բերելու համար՝ ծանրագույն հանցագործության պարզունակ գործիքի կարգավիճակով: Արցախի ու արցախահայության իրավունքների վերաբերյալ իր բոլոր ջղաձգումները, իրերն ու տեղի ունեցածն իրենց անունով կոչելուց խուսափելու հիմնական պատճառն էլ հենց սա է, որի կապակցությամբ կա նույնիսկ ինքնախոստովանանք, առ այն որ Արցախի հարցի լուծումը, քպականներն ի դեմս Նիկոլի, իրականացրել են Իլհամ Ալիևի հետ համախորհուրդ: Սրա համար մի քանի տասնյակ քպականների ապագան կարձանագրվի ցմահ ազատազրկումների տեսքով:

ե. Ու ամենակարևորը. մեծ տերությունների նորօրյա ցեղասպանական օրակարգը սպասարկելու արդյունքում քպական խունտան Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացիների համար ստեղծել է նոր վտանգներ ու մարտահրավերներ՝ կարծելով, թե տված խոստումները, Արցախի հարցը իբր նման կերպ լուծելու արդյունքում հնարավոր կլինի խաղաղություն հաստատել ու ապաշրջափակել Հայաստանը, կիրականանան: Իսկ դա, ինչպես տեսնում ենք, տեղի չի ունենում, որովհետև մեծ քաղաքականության մեջ խոստում տալն ու հավատացողին կրկնակի խաբելը հնուց անտի ընդունված գործելաոճ է:

Դե իսկ քպականների պարագլուխը շարունակաբար խաբկանքների ու խաբեությունների նոր օրակագրեր է մեջտեղ բերելու` 21-րդ դարասկզբին իրենց մասնակցությամբ հայ ժողովրդի դեմ իրագործված նոր ցեղասպանության գործում իրենց ուղղակի մասնակցությունը քողարկելու համար»: