Բանակցություններն Աբու Դաբիում կանցկացվեն առանց եվրոպական եռյակի մասնակցության. Պեսկով
Եվրոպացի ներկայացուցիչները չեն մասնակցի Աբու Դաբիում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված եռակողմ բանակցություններին։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առաջիկա օրերին Աբու Դաբիում տեղի կունենան Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջնորդությամբ եռակողմ բանակցություններ։ Ինչ վերաբերում է եվրոպացիների ներկայությանը, ապա, ինչպես գիտեք, ամերիկացիներն ունեն եվրոպացիների հետ հաղորդակցության իրենց ուղիները, իսկ ուկրաինացիները՝ եվրոպացիների հետ։ Հավանաբար, նրանք արդեն ձևավորում են համակարգման իրենց մեխանիզմը», — ասել է նա։
Այսօր Politico պարբերականը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականները բանակցությունների ընթացքում կգտնվեն մոտակայքում, իսկ այդ երկրների հետագա մասնակցության հարցը կորոշվի բանակցությունների առաջընթացին զուգահեռ։