ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստը կկայանա նոյեմբերի 11-ին` Վլադիմիր Պուտինի նախագահությամբ
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը նոյեմբերի 11-ին կանցկացվի Մոսկվայում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ։
Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Նոյեմբերի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստը», — ասվում է հաղորդագրության մեջ։