«Հայաստանի Չորրորդ Հանրապետության» հայեցակարգը կեղծ է ի բնե․ Ռուբեն Մելիքյան
«Հայաստանի Չորրորդ Հանրապետության» հայեցակարգը կեղծ է ի բնե։ Որովհետև այն, ինչ առաջարկվում է գերագույն դավաճանի ու իր նազիր-վեզիրների կողմից, ոչ մի կապ չունի ո՛չ հայկականության և ո՛չ էլ հանրապետության հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Հայկականության հետ կապ չունի, որովհետև չեղարկվում են հայ ինքնության բոլոր «կոորդինատները»՝ Արարատ սարը, Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը, հայության պատմական հիշողությունը, Արցախի հայության իրավունքները և այլն։
Հանրապետության հետ կապ չունի, որովհետև կառուցվում է հանրային շահի ոտնահարման, ժողովրդավարական հաստատությունների ապամոնտաժման գործընթացի միջոցով։
Սա է»։