Ուկրաինան և եվրոպացի հովանավորները պատրաստվում են պшտերազմի շարունակմանը. Շոյգու
Ուկրաինան և նրան զենք մատակարարող Եվրոպան ակնկալում են ձգձգել հակամարտությունը, ոչ թե խաղաղության հասնելու ուղիներ փնտրել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Ուկրաինան և նրա եվրոպական հովանավորները պատրաստվում են պատերազմի շարունակմանը, այլ ոչ թե խաղաղությանը»,- ասել է Շոյգուն։ Նրա խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը նաև մատնանշել է սադրանքները, որոնք, նրա խոսքով, հաճախ տեղի են ունենում Ռուսաստանի սահմանամերձ տարածքներում։ Շոյգուն հայտարարել է նաև Եվրոպայի շարունակվող ռազմականացման մասին։