Երևանում դանակահարությունից մահացած 29-ամյա երիտասարդը ABC Media-ի նախկին աշխատակից էր
Երևանում դանակահարության հետևանքով մահացած 29-ամյա երիտասարդը Էրիկ Կակոյանն է, որը ABC Media-ի նախկին աշխատակից էր։ Տեղեկությունը հայտնում է ABC Media-ն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին, ժամը 17։33-ի սահմաններում։ Դանակահարությունը եղել է Երևանի Բաղրամյան պողոտայից դեպի Ռ. Լեմկինի փողոց տանող հատվածում։ Երիտասարդը կտրող–ծակող առարկայով հասցված վնասվածքներով այնտեղից տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ հաջորդ օրը մահացել է։
«Էրիկը նոր էր նշանվել։ Էրիկ Կակոյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 9-ին՝ ժամը 17:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին՝ նույն եկեղեցուց»,– գրում է կայքը։
Հիշեցնենք, որ դանակահարության մեջ կասկածվողը 2001 թվականին ծնված անձ է, որը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Նա հաշվառված է հոգեբուժարանում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա և տուժողը միմյանց չեն ճանաչել և մինչև դեպքը երբևէ չեն հանդիպել