Արշակ Կարապետյանը հրավիրվել է գլխավոր դատախազություն
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Այս մասին տեղեկանում ենք «Azdarar» հարթակից։
Նշվում է, որ Կարապետյանին և նրա ընտանիքի անդամներին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով։
«Ներկայանալ անհրաժեշտ է 2026 թվականի նոյեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել»,– ասված է «Azdarar»–ում։
Նրանք պետք է ներկայանան դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն` ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև՝ հայտարարագիր։
Ի դեպ, Արշակ Կարապետյանն առնվազն 2024 թվականից Հայաստանում չի գտնվում։ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Ի դեպ, Արշակ Կարապետյանն առնվազն 2024 թվականից Հայաստանում չի գտնվում։ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։