Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ 2026 թվականի հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին «Լուրեր»-ին հայտնել են Դատախազությունից:
«Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից։ 452-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով նրա կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելը»,- հայտնել են Դատախազությունից։
Հիշեցնենք՝ ԱԺ-ում թեժ ծեծկռտուք էր տեղի ունեցել կառավարող ուժի ու ընդդիմադիր պատգամավորների միջև։ Հենց նիստերի դահլիճում ելույթների ընթացքում օրենսդիրի անդամները հարձակվել են միմյանց վրա և փոխադարձ հարվածներ հասցրել։ ԱԺ նախագահը նախ ընդմիջում չի հայտարարել, որպեսզի վիճաբանության կողմերը զբաղեցնեն իրենց տեղերը։ Մոտ 10 րոպե անց, երբ իրավիճակը թեժացել էր, ստիպված էր եղել ընդմիջում հայտարարել:
Ծեծկռտուքը շարունակվել էր նաև միջանցքում։