Կրակովում հրաձգություն իրականացրած ահաբեկիչը մահացել է հիվանդանոցում
Կրակովի շուկայական հրապարակում կրակոցներ արձակած հանցագործը մահացել է հիվանդանոցում։ Այս մասին հայտնել է ոստիկանությունը։
«Ողբերգական դեպքերի մեղավորը մահացել է այսօր առավոտյան հիվանդանոցում», — ասվում է ոստիկանության՝ X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։
Անցած շաբաթ օրը 24-ամյա Լեհաստանի քաղաքացին ընթացող ավտոմեքենայից կրակ է բացել քաղաքի հին հատվածում գտնվող անցորդների ուղղությամբ։ Ահաբեկչության զոհ է դարձել վեց մարդ, ևս 16-ը վիրավորվել են, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիներից մեկը։ «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Հարձակվողը ձերբակալման ժամանակ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Նրա տանը հայտնաբերվել են քրոջ և ծնողների դիերը։ Նախնական վարկածով՝ նրանց սպանել է հենց հանցագործը։
ՆԳՆ տվյալներով՝ նա հետաքրքրված է եղել ծայրահեղ աջ գաղափարախոսություններով։