Պետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. Նարե Սիմոնյան
«Մենք չենք հրաժարվել արցախցիների իրավունքներից, այդ թվում հավաքական անվտանգ վերադարձի իրավունքից, և պահանջում ենք թե Հայաստանի կառավարությունց, թե միջազգային հանրությունից, Արևմուտքից և Ռուսաստանից վերականգնել արդարությունը»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լչագրողների հետ զրույցում ասաց արցախցի հասարակական գործիչ Նարե Սիմոնյանը։
Նարե Սիմոնյանն ընդգծեց, որ իրենք չեն կարող դառալ տարբեր ժամանակներում եղած աշխարհաքաղաքական իրավիճակների սրացումների մշտական զոհ. «Մենք ունենք մեր իրավունքները, պատրաստվում ենք ամեն գնով պաշտպանել այդ իրավունքները, տեր կանգնել մեր իրավունքներին»։
Նա նշեց, որ հանրային, նաև ոչ հանրային պարբերաբար լսում են տարբեր միջազգային դերակատարներից, որ Հայաստանն ինքն էլ հայտարարում է, որ արցախյան հարցը խանգարում է խաղաղության գործընթացին։
«Չի կարող լինել խաղաղութուն, որը հիմնված չէ արդարության վրա, այլ ուղղակի մի կողմից քմահաճույքների, մյուս կողմի անվերապահ զիջումների հիման վրա։ Նման խաղաղություն լինել չի կարող։
Պետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար»։