Շտապօգնության մեքենան Երևանում վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Շտապօգնության մեքենան Երևանի Շիրակի փողոցում հետիոտնի է վրաերթի ենթարկել: Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը:
Նշվում է, որ քաղաքացին փողոցը չթույլատրելի հատվածով է անցնելիս եղել։
«Վարորդը փախուստի չի դիմել, անմիջապես զանգահարել է և դեպքի վայր կանչել շտապօգնության մեկ այլ մեքենա: Դեպքի վայրում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ վարորդը եղել է սթափ»,- գրում է կայքը:
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները։