Հայաստանը երբեք այսքան խոցելի և օտարի կամքին ենթակա չի եղել, քան Փաշինյանի կառավարման արդյունքում. Զուրաբյա
«Արցախը ոչնչացրած, Հայաստանին միայն պարտություններ և աղետներ բերած մամլյուքների այս կլիկը Հայաստանի «անկախության թշնամի» է հայտարարում Հայաստանի անկախությունը հաստատած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին»,-գրում է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը՝ արձագանքելով ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Ռուբինյանի գրառմանը։
Նա նշում է.
«Իրականում, անկախությունից ի վեր Հայաստանը երբեք այսքան խոցելի և օտարի կամքին ենթակա չի եղել, քան Փաշինյանի կառավարման արդյունքում: Էն վիճակի են հասցրել երկիրը, որ նրա փրկությունը այլևս տեսնում են բացառապես Ադրբեջանի թելադրանքով նոր սահմանադրություն ընդունելու մեջ` հրաժարվելով Անկախության հռչակագրից:
Լսե´ք, դուք որ ձեզ հայտարարում եք Հայաստանի անկախության պաշտպան, դա մոտավորապես նույքան զավեշտալի է, որքան, ասենք, եթե Հիտլերն իրեն հայտարարեր հրեա ժողովրդի անվտանգության երաշխավոր»։