Եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո անցել է 6 տարի. ցավալի և ողբերգական իրադարձություններ են եղել. Նարե Սիմոնյան (տեսանյութ)Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը. միայն անուղղելի միամիտներն են հավատում Ադրբեջանի հետ՝ թղթերով ձեռքբերվելիք խաղաղությանը. ԶաքարյանՀայաստանում Եվրամիությանը միանալու վերաբերյալ հանրաքվեն պետք է նախորդի հայտի ներկայացմանը. ՌԴ ԱԳՆՀետիոտնին վրաերթի ենթարկած շտապօգնությունը ինսուլտով հիվանդի է տեղափոխել. ևս 2 շտապօգնություն են կանչել. մանրամասներԱրաբկիրում վթարային ջրանջատում էՏեղացող ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատար մեքենաների համար. Ճանապարհային դեպարտամենտԱՄՆ-ը hարվածել է Իրանի Քեշմ կղզունՓաշինյանը համերաշխություն է հայտնել Լեհաստանին Կրակովի ողբերգությական դեպքերի կապակցությամբԱրարատ Միրզոյանն աշխատանքային այցով Էստոնիայի Հանրապետությունում էՕդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանովՀայտնաբերվել է դանակահարության մեջ կասկածվող անձը. դանակահարված երիտասարդը հիվանդանոցում մահացել է (տեսանյութ)Ուժգին հրդեհ Չինաստանի բնակելի համալիներից մեկում. կան մի քանի տասնյակ զոհեր և վիրավորներՆուբարաշեն ՔԿՀ-ում պայմաններն անմարդկային են․ քրեակատարողական հիմնարկներում բացահայտվել են համակարգային խնդիրներ. Լիլիթ ԳալստյանԱդրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր
Կան փակ ավտոճանապարհներ. խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջանում և 9 մարզում
Ռուսաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում. Սերգեյ Կոպիրկին
Երևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար«Իրանցի լրագրողի օրագիր». Պուտինն իր անձնական ինքնաթիռն ուղարկել է Թեհրան՝ Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարին բերելու համարԻրանը Պուտինին հայտնել է Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացելու պայմանըՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանԳերմանիայում կարող են Իլզե Այգներին առաջադրել երկրի նախագահի պաշտոնումՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ ԳալստյանՓարիզում ոստիկանությունը սկսել է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբԹրամփն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումներըՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա մաhացել էՓարիզում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 46 000 մարդՌԴ ԱԳՆ-ում խոսել են Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում երկրի պատվիրակության կազմի մասինԵՄ հինգ երկրներ կոչ են արել արագացնել էլեկտրաէներգիայի շուկա Մեծ Բրիտանիայի վերադարձի շուրջ բանակցություններըՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորություններըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինԲելգրադում ուսանողները ներկով ծածկում են հակաուսանողական գրաֆիտիները՝ ընդդիմադիր շարժման հաղթանակից հետոՀԷՑ-ը զավթելուց հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը չի նվազել, հետևաբար այն նախկինում ուռճացված չէրՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԱդրբեջանի բանակում նոր գեներալներ կանՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենԿարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած խաղաղության օրոք. երիտասարդը՝ Փաշինյանին (տեսանյութ)Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՀՀ-ում հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի ամբիցիաները բավարարելու համար. ՓաշինյանԱՄԷ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է արել առավել զգոն լինելԿրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներԱլիևն ինձ ասաց` ՀՀ այս Սահմանադրության կարգավորումներով իրենք չեն ստորագրի խաղաղության պայմանագիրը (տեսանյութ)Մեկնարկել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումըՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետ
Քաղաքականություն

Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը. միայն անուղղելի միամիտներն են հավատում Ադրբեջանի հետ՝ թղթերով ձեռքբերվելիք խաղաղությանը. Զաքարյան

Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը. միայն անուղղելի միամիտներն են հավատում Ադրբեջանի հետ՝ թղթերով ձեռքբերվելիք խաղաղությանը, գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը:

«44-օրյա պատերազմը ծնեց 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի աղետաբեր հետևանքներին բախվում ենք առ այսօր:

Ըստ հայտարարության առաջին կետի՝ հաստատվում էր ամբողջական հրադադար և կողմերը պետք է կանգ առնեին իրենց դիրքերում: Դա տեղի չունեցավ: Հայկական կողմը, տարբեր պատճառներով, հեռացավ հրադադարի պահին առկա իր դիրքերից, իսկ 2022թ և 2023թ Ադրբեջանը սանձազերծեց ռազմական գործողություններ: Օկուպացվեցին ՀՀ տարածքները և հայ ժողովուրդն ամբողջովին զրկվեց մի քանի հազարամյա հայկական Արցախից:

Երկրորդ կետի համաձայն, մինչ նոյեմբերի 20-ը Աղդամի շրջանը վերադարձվեց Ադրբեջանին:

Երրորդ և չորրորդ կետերի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեցին ՌԴ խաղաղապահ զորակազմերը, որոնք, 5 տարին մեկ ժամկետի երկարաձգման իրավունքով, պետք է մնային Արցախում: Զուգահեռաբար հայկական զինված ուժերը դուրս եկան՝ պաշտպանությունը թողնելով Արցախի փոքրաթիվ ՊԲ-ի և աշխարհազորի վրա: Չնայած խաղաղարար առաքելության առկայությանը՝ Ադրբեջանը ոչ միայն փակեց Արցախը սնող ճանապարհը այլ նաև լայնածավալ հարձակում իրականացրեց բոլոր ուղղություններով: Ըստ ՌԴ մեկնաբանության՝ խաղաղարար առաքելությունն անհնարին դարձավ, երբ Նիկոլ Փաշինյանը, 2022թ, հոկտեմբերի 6-ին, Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս: Համարվում էր, որ այդ կերպ խաթարվել էր խաղաղապահ առաքելության իրավասությունների ողջ տրամաբանությունը:

Հինգերորդ կետով նախատեսվող վերահսկողության կենտրոնի փոխարեն՝ ավելի ամրացվեց Թուրքիայի ներկայությունն ու դերակատարումը տարածաշրջանում: Աղդամում՝ հրադադարի պահպանման վերահսկողության նպատակով, չգիտես ինչու, ստեղծվեց ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոն:

Վեցերորդ կետով, մինչ նոյեմբերի 25-ը Ադրբեջանին վերադարձվեց Քելբաջարի շրջանը, իսկ Լաչինի շրջանը՝ (բացառությամբ միջանցքի) մինչև դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու էր Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, պետք է մնար ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո: Սակայն 2022թ, դեկտեմբերի 12-ից ( Էմանուիլ Մակրոնի և Շառլ Միշելի քավորությամբ արված Պրահայի հայտարարությունից երկու ամիս անց) Լաչինի միջանցքը փակվեց: Եվ ժամանակավորապես բացվեց միայն Արցախն ամբողջովին հայաթափելու նպատակով: Ադրբեջանը պետք է երաշխավորեր Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը: Սակայն դա տեղի չունեցավ, իսկ նոր երթուղու պլանը, երեք տարվա ընթացքում համաձայնեցնելու փոխարեն, կարճ ժամանակ հետո ուղղակի պարտադրվեց անցնել նոր ճանապահին և հանձնել Բերձորն ու Աղավնոն:

Յոթերորդ կետով արցախցիների ճնշող մեծամասնությունը (անգամ օկուպացված Հադրութի ու Շուշիի բնակիչները) վերադարձան Լեռնային Ղարաբաղ: Սակայն ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, ի հեճուկս իր ստանձնած վերահսկողության, անգամ բլոկադայի դաժան ժամանակահատվածում ոչինչ չարեց:

Ութերորդ կետով պետք է իրականացվեր ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում: Հայաստանը բոլորին տվեց, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Եվ առ այսօր պահում է պատանդի կարգավիճակում:

Իններորդ կետի պահանջները դարձան Նիկոլի կառավարության անկանոն վայրիվերումների և աշխարհաքաղաքական առևտրի առանցքը: Այս կետի «տերերը» փոխվեցին նոր «տերերով», և այն դարձավ շահագրգիռ կողմերի համար տեսանելի ու անտեսանելի «կռվախնձոր»: Փաշինյանի կառավարությունն այսօր Սյունիքն է կանգնեցրել լրջագույն մարտահրավերի առջև: Ապաշրջափակումն ու «խաղաղության խաչմերուկն» այսօրվա տեսքով՝ կամ պարզապես չի կայանա և կհետաձգվի անորոշ ժակետով: Կամ Հայաստանի հարավը կվերածի զուտ թուրք-ադրբեջանական ճսնապարհի: Կամ էլ՝ վատթարագույն զարգացումներով այն կարող է դառնալ տարածաշրջանային նոր բախման պատճառ:

Ահա, թե ընդամենը վեց տարում, ռեգիոնալ դերակատար և անվտանգային գործոն հանդիսացող Հայաստանը, «դըմփ դընփ հու»-ի արդյունքում՝ ինչից ինչ դարձավ:

2020թ. նոյեմբերի 9-ի իջնող վարագույրը տարեցտարի ավելի ծանրացավ արժանապատվորեն ձեռքբերված հաղթանակների ու համազգային նպատակների վրա:

Հ.Գ. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը: Միայն կիսագրագետներն ու անուղղելի միամիտներն են հավատում Ադրբեջանի հետ՝ թղթերով ձեռքբերվելիք խաղաղությանը»,- գրել է նա: