Կանադայի վարչապետի ուղերձը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ
Կանադային վարչապետ Ջասթին Թրյուդոն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Այսօր մենք նշում ենք 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայ բնակչության ողբերգական սպանությունների 101-րդ տարելիցը: Կանադայի Սենատը և Ներկայացուցիչների պալատը բանաձևեր են ընդունել՝ այդ դեպքերը որակելով որպես ցեղասպանություն:
Մենք հիշում ենք նրանց, ովքեր զրկվել են կյանքից և նրանց, ովքեր տառապել են ցեղասպանության ժամանակ, մեր խորը հարգանքն են տածում նրանց ժառանգների նկատմամբ, այդ թվում, նրանց, ովքեր այսօր Կանադան իրենց տունն են համարում: Խորապես գիտակցելով այս դեպքերը, թույլ տվեք օգտագործել պահը՝ որպես առաջ նայելու հնարավորություն և թույլ չտալ, որ նման գործողությունները երբևէ կրկնվեն»,-նշված է Թրյուդոյի ուղերձում: