ԱՄՆ-ը hարվածել է Իրանի Քեշմ կղզուն
Իրանի Քեշմ կղզում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությանը:
Գործակալության թղթակցի տվյալներով՝ պայթյունները տեղի են ունեցել կղզու չորս տարբեր հատվածներում։
Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Նշենք, որ օրեր առաջ ԱՄՆ զորքերը հարվածներ հասցրեցին Իրանի Քեշմ կղզում:
Վերլուծական մի շարք կենտրոններ նշում են, որ այս հարվածները ևս ամերիկյան կողմի հարվածներն են, որոնք նպատակ ունեն ճնշում գործադրել Իրանի ուղղությամբ՝ Հորմուզի նեղուցում հաջողություններ գրանցելու համար: