Ուժգին հրդեհ Չինաստանի բնակելի համալիներից մեկում. կան մի քանի տասնյակ զոհեր և վիրավորներ
Չինաստանի Շանսի նահանգի Տայյուան քաղաքում բնակելի համալիրներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել։
Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությանը: Նշվում է, որ հրդեհը բռնկվել է նոյեմբերի 8-ի երեկոյան:
Դեպքի այլ հանգամանքներ առայժմ չեն հաղորդվում։ Մի շարք լրատվամիջոցներ նշում են, որ հրդեհի հետևանքով կան մի քանի տասնյակ վիրավորներ, սակայն պաշտոնական աղբյուրներում դեռևս հստակ թվեր չեն նշվում: