Փարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կան
Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանության գործողությունների հետևանքով ցուցարարները վնասվածքներ են ստացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Ցուցարարներից մեկին ոստիկանը մի քանի անգամ հարվածել է մահակով, ապա բռունցքով գետնին տապալել։ «Place de la Nation»-ում գտնվող բուժաշխատողները շտապել են օգնության։ Մեկ այլ անձ տուժել է այն բանից հետո, երբ իր կողքին պայթել է իրավապահների կողմից ցուցարարների ուղղությամբ նետված լուսաձայնային նռնակը։ Պայթյունից հետո տղամարդը ընկել է մայթին։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայում բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի արվարձանների ավագ դպրոցների աշակերտները փողոց էին դուրս եկել՝ պահանջելով բարելավել իրենց դպրոցների պայմանները։ Ավելի ուշ նրանց միացել են գների աճից դժգոհ մարդիկ, և բողոքի ակցիաները տարածվել են նաև այլ շրջաններում։