Փարիզում ոստիկանությունը սկսել է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ
Փարիզում ոստիկանությունը սկսել է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Իրավապահ ուժերը վերախմբավորվում են և հետ են մղում Ֆրանսիայի մայրաքաղաքի «Place de la Nation» հրապարակում հավաքված ցուցարարներին՝ ամբոխի կողմից հնչող բացականչությունների ներքո։ Ոստիկանները նաև ռետինե մահակներով հարվածում են ցուցարարներին և հրում են նրանց։ Արդեն մի քանի մարդ բերման է ենթարկվել։
Ըստ Փարիզի պրեֆեկտուրայի տվյալների՝ շաբաթ օրը մոտ 46 000 մարդ դուրս է եկել քաղաքի փողոցներ։ Նրանք բողոքում են գնաճի դեմ։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են տեղի ունենում սեպտեմբերի կեսերից, երբ Փարիզում աշակերտներն ու ուսանողները հանրահավաքներ անցկացրին՝ պահանջելով ուսումնառության ավելի լավ պայմաններ։ Ավելի ուշ նրանց միացան գների աճից դժգոհ բնակիչները, և ցույցերը տարածվեցին նաև այլ շրջաններում։