ՌԴ ԱԳՆ-ում խոսել են Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում երկրի պատվիրակության կազմի մասին
Ռուսաստանը բարձր մակարդակով ներկայացված կլինի «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովում, որը կանցկացվի դեկտեմբերին Մայամիում։ Ռուսական պատվիրակության կազմը կորոշվի միջոցառման նախօրեին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։
Նրա խոսքով՝ սա ընդունված գործելակերպ է. պատվիրակությունների կազմի վերաբերյալ որոշումները սովորաբար ընդունվում են գագաթնաժողովից կարճ ժամանակ առաջ։
Պանկինը նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ը պաշտոնապես հրավիրել է Ռուսաստանին և բազմիցս հրապարակավ ցանկություն է հայտնել հանդիպմանը տեսնելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Ռուսական կողմը մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ գագաթնաժողովին։ Ամեն դեպքում մենք ներկայացված կլինենք բարձր մակարդակով», — ընդգծել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարարը։