ԵՄ հինգ երկրներ կոչ են արել արագացնել էլեկտրաէներգիայի շուկա Մեծ Բրիտանիայի վերադարձի շուրջ բանակցություններըՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորություններըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինԲելգրադում ուսանողները ներկով ծածկում են հակաուսանողական գրաֆիտիները՝ ընդդիմադիր շարժման հաղթանակից հետոՀԷՑ-ը զավթելուց հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը չի նվազել, հետևաբար այն նախկինում ուռճացված չէրՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԱդրբեջանի բանակում նոր գեներալներ կանՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենԿարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած խաղաղության օրոք. երիտասարդը՝ Փաշինյանին (տեսանյութ)Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՀՀ-ում հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի ամբիցիաները բավարարելու համար. ՓաշինյանԱՄԷ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է արել առավել զգոն լինելԿրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներԱլիևն ինձ ասաց` ՀՀ այս Սահմանադրության կարգավորումներով իրենք չեն ստորագրի խաղաղության պայմանագիրը (տեսանյութ)Մեկնարկել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումըՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱյսօր քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ ԴանիելյանՕձունի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել․ երկու վիրավոր կա, այդ թվում՝ հղի կին և անչափահասTRIPP-ն անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ․ Ալեն ՍիմոնյանՀայտնի է` ովքեր կներկայացնեն ՌԴ–ն Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններումԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ․ ՍԱՏՄՄերժե՛ք ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Սինիրլիօղլուի թեկնածությունը. Հայ դատի խորհուրդԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևավճար է հայտարարել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար40 կողմ, 0 դեմ. Արմեն Գրիգորյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԲոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանըՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերԱրարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՏատիկս ոսկին գոմի պատի մեջ է պահել, սպասում եմ սահմանը բացվի, որ գնամ տեսնեմ. կարող է գտնեմ. Ալեն ՍիմոնանԵրևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբերին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը, իսկ ազոտի երկօքսիդը՝ 15 օր․ այս ամենի մեղավորն իշխանությունն է․ Մեսրոպ ԱռաքելյանՕդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԵՀՄՖ նախագահությունը ողջունում է ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների միավորման շուրջ հայտարարությունը․ ԵՀՄՖ-ի հայտարարությունըԿիևում խnցվել է Հյուսիսային կամուրջը, որն ապահովում է Ուկրաինայի զինվшծ ուժերի համար uպառազինության տեղափոխումըԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող uպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել էԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 359 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 361 դրամԵրևան-Գյումրի ավտոճանապարհին 35-ամյա վարորդը «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրшվորԱրցախի պետական կառավարման որևէ ինստիտուտ պետք է գերզանցապես կենտրոնանա արցախյան թեմային առնչվող հարցերի վրա․ Հակոբ ԲադալյանԱՄՆ-ն Իրանին հարվածներ է հասցնում. Դոնալդ ԹրամփԱրթուր Դանիելյանի գործը մակագրվել է դատավոր Արշակ ՄաթևոսյանինԻմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. Նիկոլ ՓաշինյանԻլհամ Ալիեւին օկուպացված Ակնարկում էԽաղաղ Դոնի փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վերջինը բшխվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զnհ
22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինը
«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին ՋրականումԵթե թուրքերն ուզենան հարձшկվել, մենք չենք հասցնի հզորանալ, որևիցե բան չենք հասցնի անել. Անվտանգության խորհրդի քարտուղարՍպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար Սթիվեն Միլլերը Թրամփին կոչ է արել ավարտել Իրանի դեմ պատերազմըՓաշինյանն իր թեկնածուն ունի, ֆան ակումբները` իրենց
ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի
Հարձшկման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
Միջազգային

ԵՄ հինգ երկրներ կոչ են արել արագացնել էլեկտրաէներգիայի շուկա Մեծ Բրիտանիայի վերադարձի շուրջ բանակցությունները

Գերմանիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի և Դանիայի առաջնորդները Մեծ Բրիտանիային և Եվրամիությանը կոչ են արել արագացնել ԵՄ էլեկտրաէներգիայի ներքին շուկա թագավորության վերադարձի շուրջ բանակցությունները, գրել է The Guardian-ը։

Նրանց կարծիքով՝ ավելի սերտ համագործակցությունը թույլ կտա նվազեցնել էներգիայի արժեքը և ընդլայնել Հյուսիսային ծովում վերականգնվող էներգետիկայի զարգացման հնարավորությունները։

Համապատասխան ուղերձն ուղարկվել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային՝ ԵՄ–Մեծ Բրիտանիա սպասվող գագաթնաժողովին ընդառաջ, որը պետք է կայանա նոյեմբերի 20-ին Բրյուսելում։

«Մենք կոչ ենք անում ձեզ և Մեծ Բրիտանիային գագաթնաժողովում համաձայնության գալ այս բանակցություններն ավարտելու հետագա քայլերի շուրջ», — նշվել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և մյուս չորս երկրների վարչապետների ստորագրած նամակում։

Ուղերձի հեղինակները Մեծ Բրիտանիան անվանել են էներգետիկ անցման կարևոր գործընկեր և ընդգծել, որ նրա ինտեգրումը ԵՄ էլեկտրաէներգիայի ներքին շուկային անհրաժեշտ է Հյուսիսային ծովի ներուժը բացահայտելու և տարածաշրջանն աշխարհում մաքուր էներգետիկայի խոշորագույն կենտրոնը դարձնելու համար։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան և եվրոպական ևս ինը երկրներ պայմանավորվել էին արագացնել ծովային հողմաէներգետիկայի զարգացումը 2030-ական թվականներին և Հյուսիսային ծովում էներգետիկ ցանց ստեղծել։ Սակայն ԵՄ էլեկտրաէներգիայի ներքին շուկայից Մեծ Բրիտանիայի դուրս գալը բարդացնում է նման նախագծերի զարգացումը և ավելացնում ծախսերը։

Շուկա վերադարձը կարող է Լոնդոնից պահանջել ֆինանսական մուծումներ ԵՄ բյուջե, այդ թվում՝ պակաս զարգացած տարածաշրջանների աջակցության հիմնադրամներ։ Բրիտանացի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ հարկատուների միջոցները կուղղվեն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ենթակառուցվածքային նախագծերին։

Համաձայնագրի կողմնակիցները պնդում են, որ էներգետիկ շուկաների ավելի սերտ ինտեգրումը թույլ կտա ավելի արդյունավետ իրականացնել էլեկտրաէներգիայի առևտուրը և նվազեցնել բրիտանացի սպառողների ծախսերը։ Ոլորտային Energy UK կազմակերպության գնահատմամբ՝ ներկա պայմանների պահպանման դեպքում 2026–2029 թվականներին Մեծ Բրիտանիայի լրացուցիչ ծախսերը կարող են կազմել 10 միլիարդ ֆունտ սթեռլինգ՝ էներգիայի ավելի բարձր վճարների և բյուջետային մուտքերի կրճատման հետևանքով։

Առաջիկա գագաթնաժողովում կողմերը նաև ակնկալում են համաձայնագրեր կնքել սննդամթերքի և խմիչքների առևտրի, ածխածնային արտանետումների կրճատման և երիտասարդական փոխանակումների վերաբերյալ։